00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարգևավճա՞ր, չէ, չենք լսել, այ հավելավճար ստացել ենք. պետական շռայլության իրական պատկերը

© Sputnik / Aram NersesyanМинистр связи, транспорта и ИТ Акоп Аршакян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Министр связи, транспорта и ИТ Акоп Аршакян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարման համակարգում պարգևատրման ու 13-րդ աշխատավարձի աստղաբաշխական չափերի շուրջ աղմուկը չի դադարում։ Պետական պաշտոնյաներն էլ հրաժարվում են բացահայտել հարկատուների գրպանից կատարված իրենց ծախսերի իրական չափը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. 13-րդ աշխատավարձ` աշխատավարձի չափով կամ դրանից շատ, պետական համակարգում ստացել են բոլոր աշխատակիցները։ Համենայն դեպս, այս են պնդում լրագրողների հետ այս հարցով զրուցած պաշտոնյաները։

Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ձեռքի թեթև շարժումով... Պարգևավճարները լիովին օրինական են, մի՛ բարկացեք

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն 2018թ–ի դեկտեմբերին 13–րդ ինքն էլ է աշխատավարձ ստացել, աշխատակիցներին էլ է վճարել։ «Նոր տարվա հետ կապված` տոնի առթիվ հավելյալ վճար ստացել են բոլորը` աշխատավարձից մի քիչ շատ կամ մի քիչ պակաս»,– ասաց նախարարը։

Բացի այդ, նախարարության որոշ աշխատակիցներ նաև պարգևավճարներ են ստացել կամ, ինչպես նախարարը կոչեց, «բոնուսներ»։ Դրանք, ըստ Արշակյանի, տրամադրվել են այն աշխատակիցներին, որոնք նախաձեռնություններով են հանդես եկել` ի շահ ՀՀ–ի։ Իսկ թե ով է արժանի պարգևավճարի, որոշել են փոխնախարարները, աշխատակազմի ղեկավարն ու կադրերի բաժնի ղեկավարը։

Թե քանի աշխատակից, ովքեր ու ինչ չափով են պարգևատրվել, Հակոբ Արշակյանը չբացահայտեց, միայն ասաց, որ ինքը պարգևատրում չի ստացել։ Հարցի շուրջ հանրային հետաքրքրության ու հնչող մեկնաբանությունների համար էլ պաշտոնյան մեղադրեց լրագրողներին։

Пресс-конференция главного архитектора Еревaна Артура Месчяна (24 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Հանգիստ քնում եմ». Արթուր Մեսչյանն ասաց, թե ինչի վրա է ծախսել պարգևավճարը

«Ամեն ինչ խառնել են իրար լրատվական դաշտում։ Մարդ չի հասկանում` սա անձնականին են կպնում, թե ինչ–որ բան են ուզում ասել։ Երևույթն էլ է անձնականացվում։ Ես եկել եմ ոչ կառավարման համակարգից ու անգամներով ավելի շատ աշխատավարձ եմ ստացել, և իմ մոտիվացիան ամենևին աշխատավարձը չի եղել։ Այնուամենայնիվ, կառավարման համակարգը առանց աշխատավարձի ու ֆինանսավորման չի կարող գոյատևել։ Գիտեք նաև` մեր պետական համակարգում շատ ցածր են աշխատավարձերը»,– ասաց Արշակյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, չբացելով փակագծերը, հայտնեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում և՛ պարգևատրումներ են ստացել և՛ 13-րդ աշխատավարձեր :«Չափավոր, օրենքով սահմանված չափով ու աղբյուրներից»,– դրանց չափերի մասին հարցին ի պատասխան ասաց նախարարը։

Գյուղատնտեսության նախարարությունում ևս 13-րդ աշխատավարձ ստացել են։ Ինչպես նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նշեց, բոլորը համատարած։ Իսկ պարգևատրումներն այստեղ ևս համատարած չեն եղել։ Օրինակ` ղեկավարները չեն ստացել։

Председатель КГД Армении Давид Ананян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Անանյան. «Պարգևավճար ստացել են բոլորը. ամենամեծը կազմել է 1.5 մլն դրամ»

«Վերջին պարգևատրումները ղեկավար անձնակազմը` նախարարի տեղակալները, չեն ստացել, մնացածը` ըստ իրենց ղեկավարների գնահատականների, բայց չեմ կարծում, որ միջինը 200 000 դրամը գերազանցած լինի»,– ասաց գյուղնախարարի տեղակալն ու հավելեց, որ իրենց գերատեսչության աշխատավարձի ֆոնդը, ի տարբերություն այլ պետական մարմինների, խիստ սահմանափակ է։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) շռայլ պարգևավճարներ են գրել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը, 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։ ՊԵԿ–ը երեկ հերքեց այդ լուրերը` նշելով, որ ամենամեծ պարգևատրումը 1.5 մլն դրամ է եղել։ Իսկ թե ով ինչքան է ստացել, Դավիթ Անանյանը չմանրամասնեց։

Լրահոս
0