00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել բանտից

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի թիմի կառավարմանը, իր դեմ հարուցված քրեական գործին, արցախյան թեմային։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կողմնակիցներին ուղերձ է հղել կալանավայրից։ Այս մասին հայտնում է orer.am–ը` նշելով, որ բանտից գրված այս ուղերձը հասցեագրված է Քոչարյանի համակիրների՝ օրերս տեղի ունեցած հավաքի մասնակիցներին և ընդհանրապես նրա բոլոր կողմնակիցներին։

Адвокаты Роберта Кочаряна перед началом пресс-конференции (7 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

Քոչարյանը գրել է, որ թեև արդեն շուրջ երկու ամիս գտնվում է ազատազրկման մեջ, սակայն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում:

«Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները` վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման առումով կատարյալ տկարություն են ցուցաբերում: Ձևավորված խորհրդարանական մեծամասնության որակական կազմը որևէ հնարավորություն չի թողնում հավատալու, թե իշխող նոր թիմը ունակ է արդյունավետ կերպով կառավարել երկիրը: Արդեն իսկ պարզ է, որ տեսանելի ապագայում ականատեսն ենք դառնալու հիասթափության մեծ մի ալիքի, որ բազմաթիվ անիրականանալի և պոպուլիստական խոստումների տխուր ու կանխատեսված հետևանքն է լինելու: Իսկ տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ այսօր արձանագրվող կոպիտ սխալների գինը չափազանց թանկ է լինելու: Ավաղ, այդ գինը վճարելու է մեզանից յուրաքանչյուրը»,– նշել է Քոչարյանը։

Նա վստահեցրել է` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ցանկացած վրիպում (իսկ այդպիսիք արդեն կան) կարող է անդառնալի ու ճակատագրական հետևանքների հանգեցնել:

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ չի նշանակում

«Մի քանի բառով ասեմ իմ, այսպես կոչված, «գործի» մասին: Ամեն գնով, օրենքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մեջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ և այդպիսով քաղաքական կյանքից մեկուսացված պահելը անհեռանկար զբաղմունք է: Արդյունքում ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի քանի արկածախնդիրների կողմից սարքված այս գործը ոչ թե քանդվելու է ապագայում, այլ արդեն իսկ քանդվել է: Շարունակում եմ այն իրավաբանական աղբ համարել: Դրա ամեն մի դրվագը մեր պատմության մեջ խայտառակ մի էջ է դառնալու և, ցավոք, այդպիսին է մնալու անկախ այն հանգամանքից, որ դրա բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»,– ընդգծել է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը վստահեցրել է, որ բանտարկությունն իրեն չի կարող ընկճել։

«Ուզում եմ չկասկածեք՝ բանտարկությունը չի կարող ինչ-որ կերպ ընկճել ինձ, ստիպել հրաժարվել քաղաքական գործունեությունից, որքան էլ նման հույսեր փայփայեն գործող իշխանությունները: Շնորհակալ եմ ձեզ` իմ բոլոր զինակիցներին ու կողմնակիցներին, հետևողական պայքար մղելու համար: Հավատացեք` սա պայքար է ոչ թե հանուն մեկ առանձին մարդու ազատության, այլ հանուն այն արժեքների, որոնք եղել են մեր հաղթանակների հիմքում: Հանուն մեր երկրի ու Արցախի անվտանգության ու բարեկեցության»,– նշել է նա։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արշակ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք է տվել

Քոչարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տեղի ունեցող անարդարության դեմ։

«Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է, որը տեսանելի ապագայում ավարտվելու է, քանի որ ստի կյանքը կարճ է: Քանի որ կեղծիքի, տգիտության ու ատելության վրա հիմնված որևէ իշխանություն երբևէ երկար պատմություն չի ունեցել»,– եզրափակել է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հաստատել է, որ սա իսկապես Քոչարյանի ձեռքով գրված տեքստն է։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:

Լրահոս
0