17:43 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Նիկոլ Փաշինյան

Հայաստանը դուրս կգա՞ ԵԱՏՄ–ից. Փաշինյանը պատասխանել է հարցին

© Sputnik / Александр Астафьев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
349 0 0

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ կտրուկ շրջադարձեր անել իր արտաքին քաղաքականության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը որևէ օգուտ տալ չեն կարող։ Այս մասին այսօր ԵՏՀ կենտրոնական գրասենյակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներին հարցերին։

Փաշինյանը հիշեցրեց, որ պատգամավոր եղած ժամանակ դեմ է քվեարկել Եվրասիական միությանը միանալուն, իսկ ավելի ուշ քննարկումներ է անցկացրել ԵԱՏՄ–ից դուրս գալու վերաբերյալ։

«Սակայն եթե մենք կարծում ենք, որ դա սխալ որոշում է, չի նշանակում, որ սխալներն ուղղելու համար պետք է ճիշտ հակառակ քայլեր անել։ Օրինակ բերեմ։ Բարաք Օբաման կարծում էր, որ Բուշը սխալ է արել, երբ զորք է մտցրել Իրաք։ Զորքը հանեցին և ի՞նչ ստացան։ Իսլամական պետություն (արգելված է մի շարք երկրներում – խմբ.)։ Կարծում եմ` սա փաստ է», – ավելացրեց Փաշինյանը։

Այսօր Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ երկրի ղեկավարության ջանքերը պետք է ծառայեն նրան, որպեսզի Եվրասիական միությունն ավելի արդյունավետ դառնա մասնակիցների համար։ Նույնը վերաբերում է նաև պաշտպանական միությանը` ՀԱՊԿ–ին։

Փաշինյանը կրկնել է` պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի անդամությունն այդ կազմակերպություններում ավելի արդյունավետ, օգտակար և հեռանկարային լինի։

Ըստ թեմայի

Փաշինյանն ասել է, թե ինչի է ձգտում Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում
Հովսեփյան. «Հայաստանը ԵԱՏՄ նախագահության շրջանակում պետք է ճանապարհային քարտեզ մշակի»
Նոր հեռանկարներ կոնյակի համար և Իրանի հետ․ ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ