21:52 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37430

Թերթը պարզել է, որ նախկին պատգամավորն ու պաշտոնյան չի բնակվում իր շքեղ առանձնատանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին շրջանում տարածվող լուրերի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը և իր ընտանիքը լքել են Հայաստանը։ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Պողոսյանն իսկապես որոշ ժամանակ է՝ չի բնակվում «Մոնումենտի» իր շքեղ առանձնատանը։

Թերթի թղթակիցներն այցելել են այն թաղամաս, որտեղ գտնվում է Միհրան Պողոսյանի առանձնատունը։ Տան աշխատակիցներից մեկը փոխանցել է, որ թեև տանը բնակվողներ կան, սակայն տվյալ պահին աշխատանքի են։ Աշխատակիցը չի հստակեցրել, թե ովքեր են բնակիչները և երբ կվերադառնան։

Տեղի բնակիչների պնդմամբ՝ կարմիրով նշված առանձնատունը ևս պատկանում է Միհրան Պողոսյանին

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն վերաբացել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը:

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
Հայտնի է` երբ կհրապարակվի Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Գլխավոր թեմաներ