20:17 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ

Արմեն Սարգսյանը կնոջ հետ հոյակապ երեկո է անցկացրել Գյումրիում

© Photo : press office of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
51320

ՀՀ նախագահն աշխատանքային օրվա ավարտից հետո որոշել է հերթական անգամ այցելել Գյումրի։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցիները երեկ` հունվարի 25-ին, կրկին իրենց քաղաքում տեսան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը` Նունե Սարգսյանին։ Նրանք եկել էին Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25–ամյակին նվիրված հոբելյանական համերգին, բայց առաջին կանգառը, ինչպես միշտ, Սուրբ Յոթվերք եկեղեցին էր

Президент Армен Саркисян с супругой Нунэ Саркисян в церкви Святой Богородицы (25 января 2019). Гюмри
© Photo : press office of the President of RA
Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ

«Այսօր աշխատանքային օրվա ավարտից հետո իմ ու կնոջս համար շատ գեղեցիկ օր էր։ Ընդամենը մեկուկես ժամ հետո դու Գյումրիում ես, բարեկամների ու ընկերների հետ հոյակապ երեկո ես անցկացնում` շատ գեղեցիկ համերգ լսելով: Կարծում եմ՝ և՛ Երևանից, և՛ Հայաստանի մյուս վայրերից մարդիկ հաճախ պետք է գան այս մշակութային քաղաք՝ երաժշտություն լսելու, թատրոն դիտելու և վայելելու այս հրաշալի քաղաքը»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Արմեն Սարգսյանը:

  • Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25–ամյակին նվիրված հոբելյանական համերգին
    Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25–ամյակին նվիրված հոբելյանական համերգին
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25–ամյակին նվիրված հոբելյանական համերգ
    Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25–ամյակին նվիրված հոբելյանական համերգ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 2
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25–ամյակին նվիրված հոբելյանական համերգին

Նախագահը երբեք չի թաքցրել Գյումրու ու գյումրեցիների հանդեպ սերը: Նա առաջին անգամ Գյումրի է այցելել 1988–ի երկրաշարժից հետո, երբ վարչապետ էր։ «Դեռ այն ժամանակ հիացա գյումրեցիների պահվածքով. չէին պահանջում ու չէին տրտնջում»,– նախորդ այցերի ժամանակ ասել է Սարգսյանը:

Президент Армен Саркисян посетил Гюмри (25 января 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արմեն Սարգսյանը Գյումրիում

Եթե մինչ այս երբեք գյումրեցիները հանրապետության նախագահներին այդքան մոտ տեսնելու հնարավորություն չեն ունեցել, ապա հիմա արդեն Արմեն Սարգսյանին պարբերաբար են հանդիպում Գյումրու փողոցներում: Ամեն հնարավորության դեպքում՝ լինի ներկայացում, թե այս կամ այն սրճարանն այցելելու ու պարզապես ժողովրդի հետ շփվելու ցանկություն, նախագահը տիկնոջ հետ Գյումրի է գալիս:

Գլխավոր թեմաներ