00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երբ մենք թատրոն ունեինք, դուք...»–ն այսօր չի աշխատում. Արմեն Սարգսյան

© Photo : official site of the President of RAПрезидент РА Армен Саркисян посетил военные базы Вооруженных сил Армении
Президент РА Армен Саркисян посетил военные базы Вооруженных сил Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահն առաջարկում է վաղվա` ժամանակակից տեխնոլոգիաներով զինված բանակի մասին մտածել այսօր և չմեծամտանալ։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Բանակը պետք է լինի կյանքի մի էտապ, դպրոց, որը հետո պետք է կանխորոշի նաև կյանքի հետագա ընթացքը։ Այսօր`հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում, շնորհավորելով հայոց բանակի տոնի առթիվ, այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Բանակը չպիտի անարդյունք անցկացրած ինչ–որ տարիներ լինի։ Բանակում երիտասարդը պետք է ավելի հարստանա, ավելի փորձառու դառնա, որովհետև ինչ–որ մի օր, բանակից հետո ինքը պիտի վերադառնա քաղաքացիական կյանքին ու պիտի դրան պատրաստ լինի։ Եվ ոչ թե մեկը, ով կգա ու այդ կանքում անելիք չի ունենա»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` բանակը նաև կյանքի արտացոլանքն է, եթե կյանքում կա կոռուպցիա, այն իր արտացոլումը կունենա նաև բանակում։ Ավելին, եթե բանակում ապրում են կոռուպցիայի հետ, դա վերածվում է սովորության ու դառնում ընդունելի նաև քաղաքացիական կյանքում։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Հայոց բանակը 28 տարեկան է

Ինչ վերաբերում է ժամանակակից բանակ ունենալուն, Սարգսյանը նշեց, որ ապագայի բանակ ունենալուն պետք է պատրաստվենք այսօր։ «Ես չգիտեմ` ինչպիսի բանակ կլինի 20 տարի հետո։ Գուցե դա կլինի էլեկտրոնային բանակ, բայց մենք դրան պետք է սկսենք պատրաստվել այսօր»,– ասաց նախագահը։

Նրա խոսքով, այսօր արդեն պարզ է, որ վաղը բանակը կարիք է ունենալու շատ թանկարժեք ժամանակակից տեխնոլոգիաների, որոնց արտադրության մասին կարելի է մտածել այսօրվանից։

«Ոչ միայն չգնել, այլև վաճառել, բայց դրա համար մի տեղից պետք է սկսել։ Սա այն դեպքը չէ, որտեղ կարելի է մեծամտությամբ առաջնորդվել։ «Երբ մենք թատրոն ունեինք, դուք...» տարբերակն այստեղ չի աշխատում։ Մենք պետք է տեսնենք` ով ինչ ունի, սովորենք իրենցից, բերենք, համոզենք, համատեղ աշխատենք։ Ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք հասնել աշխարհի բարձրագույն կետին, հատկապես` մինիմալ փողով, բայց հնարավոր է»,– ասաց նախագահը։

Սարգսյանը կարևորեց նաև բանակում վիրավորված տղաների վերասոցիալականացման հարցը։ Նրա խոսքով`հաշմանդամ դարձած մարդը կարող է ունենալ այլ ունակություններ, որոնք պետք է բացահայտել ու օգնել դրանք ճիշտ կիրառելուն։ Հակառակ դեպքում վիրավորում ստացած զինվորները վերածվում են երիտասարդ թոշակառուների` առանց կյանքի որակի։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է։ Այս տարի լրացավ հայկական ԶՈՒ–ի կազմավորման 27 տարին։ 

Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ  ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Լրահոս
0