22:15 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Артур Абраам

«Ինձ համար մեծ պատիվ է...». Արթուր Աբրահամը շնորհավորել է Հայկական բանակի օրվա առթիվ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9010

Հանրահայտ բռնցքամարտիկը միացել է Հայկական բանակի օրվա կապակցությամբ հնչած շնորհավորանքներին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ: Շնորհավորանքը հրապարկել է Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։

«Շնորհավորում եմ մեզ համար կարևոր այս տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ: 1999-2001 թվականներին ինքս ծառայել եմ Հայոց բանակում՝ Երևանի մարզական վաշտում: Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայոց հաղթանակած բանակի զինվորն եմ եղել, որ ծառայել եմ տարածաշրջանի ամենաուժեղ բանակում: Մաղթում եմ ամենակարևորը՝ ուժ և խաղաղություն...Շնորհավո՛ր բոլորիս տոնը»,– գրել է Աբրահամը:

Հայկական բանակն այսօր դարձավ 27 տարեկան։

ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Ըստ թեմայի

Անկեղծանում են զինվորները. բանակում ծառայող տղաները պատասխանում են 9 հարցի. տեսանյութ
Պաշտոնյաների բանակային լուսանկարները. ով ինչպես է հիշում իր ծառայությունը
Տոնդ շնորհավոր, զինվոր. այս պահին ծառայող տղաների լուսանկարները
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ