12:45 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Յուրի Խաչատուրով

Բանակի տոնը նշում են հյուրանոցում. ներկա են նախկին, այդ թվում` մեղադրյալ պաշտոնյաները

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
615 0 0

Ովքե՞ր են հրավիրվել բանակի 27-ամյակի տոնակատարությանը, ովքե՞ր են ընդունել հրավերն ու ինչ տրամադրությամբ են ներկայացել «Դվին» հյուրանոց։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հայկական բանակի 27-ամյակը ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր նշում է Երևանի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Լրագրողների ու չհրավիրվածների համար միջոցառման մուտքը փակ է, բայց հյուրանոցի մուտքի մոտ տեղի ունեցող ակտիվ անցուդարձից էլ պարզ է դառնում, որ հրավիրվածների թվում միայն իշխանական վերնախավը չէ. այստեղ անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող նախկին պաշտոնյաներ կան։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հյուրանոց մտնելուց առաջ լրագրողներին ասաց, որ Հայաստանի նոր իշխանություններից նեղացած չէ, նույնիսկ ողջունում է Հայաստանում այսօր տիրող իրավիճակը։

«Ես դեռ 2016-ին եմ ասել, որ մեր երկրին պետք են փոփոխություններ, որոնք կտրուկ առաջընթացի պայմաններ կապահովեն»,- ասաց Օհանյանը։

Իսկ իրեն առաջադրված մեղադրանքն ու քրեական գործը Օհանյանը վստահել է փաստաբաններին։ «Մենք մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն։ Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,- նշեց նախկին նախարարը:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին բանակի մասնակցությանը` Օհանյանը չհերքեց, բայց հստակեցրեց, որ դա եղել է արտակարգ դրության հրամանագրի ստորագրումից հետո, և այդ ընթացքում ոչ մի բախում չի եղել։

Մարտի 1-ի գործով մեղադրվող նախկին ԳՇ պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը լրագրողների միջոցով հասցրեց միայն իր շնորհավորանքները հղել բանակին։

«Մենակ առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան․ մենք ուժեղ ենք, վերջ»,– ասաց նա։ Լրագրողների այլ հարցերից (հատկապես մարտի 1-ի մասին քրեական գործի մասին) Խաչատուրովին փրկեց միջոցառման հրավիրողը`Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա մոտեցավ Խաչատուրովին, ողջագուրվելով շնորհավորեց ու ներս հրավիրեց։

Տոնոյանի հրավերը չէր մերժել նաև պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին ու շտապեց մտնել հյուրանոց` հընթացս շնորհավորելով իրեն շրջապատած լրագրողներին։

«Շնորհավորում եմ բոլորին Բանակի տոնի կապակցությամբ, հաղթանակներ մեր բանակին և բարձր տրամադրություն՝ բոլոր զինծառայողներին»,– ասաց նա։

Լրագրողների հետ շփումից չխուսափեց գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, Դավթյանը չբացառեց, որ նախաքննության ընթացքում նրան առաջադրված մեղադրանքը կփոխվի։

«Քննությունը դեռ չի ավարտվել։ Դրվագներ կան, որոնց դեպքում բավարար ապացույցներ կան, որոշ դրվագների դեպքում՝ ոչ։ Մեղադրանք փոխելու համար ապացույցների անհրաժեշտ ծավալ պետք է լինի։ Գործերի ճնշող մեծամասնության դեպքերում մեղադրանքները սկզբում և վերջում տարբերվում են»,– ասաց նա։

Հետաքրքիր մեկ փաստ ևս. Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներ «Դվին» հյուրանոց ժամանեցին միասին՝ նույն ավտոմեքենայով, որի, ի դեպ, Արմեն Սարգսյանի ծառայողական ավտոմեքենան էր։

Նախագահներն ավտոմեքենայից դուրս եկան հյուրանոցի անմիջապես մուտքի դիմաց ու շտապեցին ներս` լրագրողներին զրկելով իրենց հարցեր տալու հնարավորությունից։

Երկու երկրների նախագահներին դիմավորեց, ողջունեց ու շենք ուղեկցեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ամենավերջինը միջոցառմանը ներկայացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ևս ավտոմեքենայից դուրս գալով արագ մոտեցավ Տոնոյանին, սեղմեց ձեռքն ու նրա հետ մտավ միջոցառման տարածք։ Փաշինյանից հետո հյուրանոցի դռները փակվեցին։ Բանակի 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումը մնաց հանրության աչքից հեռու։

Հիշեցնենք` 2018թ–ի հուլիսին ՀՀ քննչական ծառայությունը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրել 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդված)։ Նույն հոդվածով 2019թ–ի հունվարի 14–ին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Ըստ թեմայի

«Երբ մենք թատրոն ունեինք, դուք...»–ն այսօր չի աշխատում. Արմեն Սարգսյան
Տոնդ շնորհավոր, զինվոր. այս պահին ծառայող տղաների լուսանկարները
«Ինձ համար մեծ պատիվ է...». Արթուր Աբրահամը շնորհավորել է Հայկական բանակի օրվա առթիվ
Տղաները, որ դիրքեր հանձնել չգիտեն. նախագահը չկարողացավ զսպել արցունքները
Թող մեր սպաներին գնահատեն կենդանության օրոք, ոչ թե մահից հետո. որդեկորույս մոր մաղթանքը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ