00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանին կալանավորած դատավորն ապահովեց իր տեղը դատական նոր համակարգում. փաստաբան

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Роберта Кочаряна Айк Алумян на пресс-конференции (7 декабря 2018). Еревaн
Адвокат Роберта Кочаряна Айк Алумян на пресс-конференции (7 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական նիստը հետաձգվեց։ Մեղադրող կողմը ժամանակ է խնդրել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատական նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի հունվարի 31-ին, ժամը 14:00-ին:

Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։ Փաստաբանը նաև ասաց, որ Քոչարյանը դատարան չէր ներկայացել։

Իսկ այսօրվա նիստում, նրա խոսքով, պաշտպանական խումբը ներկայացրել է իր բողոքը, իսկ մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու և հակափաստարկներ ներկայացնելու համար:

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի որդու և դստեր համար բացառություն են արել

Ալումյանը նաև կարևոր հանգամանք համարեց այն, որ այս անգամ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է մակագրվել էլեկտրոնային եղանակով, ինչը, ըստ փաստաբանի միակ օբյեկտիվ տարբերակն է դատարանի կազմը որոշելու համար։

Ինչ վերաբերում է դատական համակարգի ու դատավորների անկողմնակալությանը, Հայկ Ալումյանը կարծիք հայտնեց, թե Քոչարյանի գործին առնչվող որոշ դատավորներ փորձում են իրենց տեղն ամրագրել դատական համակարգում։

«Ես կարծում եմ պարոն Արթուր Մկրտչյանն իր տեղն ապահովեց ապագա դատական համակարգում։ Հիմա ցանկացած դատավոր պատկերացնում է, որ, եթե դեմ գնաց այսօրվա թրենդին, հստակ պատվերին, ապա, ամենայն հավանականությամբ, հաջորդ դատական համակարգում, անցումային փուլից հետո, այլևս դատավոր չի աշխատի»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանը, չհերքեց, որ կան նաև արդարադատությունն ու օրենքը կարևորող դատավորներ, ովքեր չեն առաջնորդվում անձնական շահով։

Հունվարի 14-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավով ազատ արձակելու գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանն ինքնաբացարկ չէր հայտնել` մերժելով այդ մասին Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը։ Նրանք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, հիմնավորելով, որ փաստաբան Արամ Օրբելյանի և դատավոր Մկրտչյանի ընտանիքների միջև ջերմ հարաբերություններ կան։

Վերաքննիչ դատարանում այսօր` հունվարի 29-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։ Դրանով նրանք բողոքարկում են Քոչարյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին առաջին ատյանի որոշումը։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ և մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Լրահոս
0