ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Ձմեռն այս տարի, կարծես, նախատեսվածից շուտ է ուզում հեռանալ։ Ոչ շատ ցուրտ հունվարի կհաջորդի տաք փետրվար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։
«Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով»,–տեղեկացրել է Սուրենյանը։
Ըստ օդերևութաբանության կենտրոնի ղեկավարի`փետրվարի ընթացքում տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում։