19:58 22 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.64
  • GBP607.85
  • EUR535.66
  • RUB7.47
Գազօջախ

Հայաստանի գազի գնի հարցը կարելի է քննարկել նաև հետագայում. Փաշինյան

CC0 / PhotoMIX-Company / Плита
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Քննարկումները պետք է լինեն ԵԱՏՄ շրջանակում, եթե անդամ–երկրները ցանկանում են մոտ ապագայում գազի ընդհանուր շուկա ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Գազի սակագնի հարցը կարելի է քննարկել նաև հետագայում։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կառավարության անդամների երդման արարողությունից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ դա բաց թեմա է, որը դեռ պետք է քննարկենք», – ընդգծեց նա։

Նրա խոսքով` գլխավորն այն է, որ այդ հարցը ոչ թե երկկողմ տրամաբանության մեջ լուծվի, այլ ԵԱՏՄ տրամաբանության, որովհետև դա անկյունաքարային նշանակություն ունի։

Հիշեցնենք, որ 2025 թվականին ԵԱՏՄ անդամ–պետությունները մտադիր են գազի ընդհանուր շուկա ստեղծել։ Դրա համար նրանք պետք է համաձայնեցնեն էներգակիրների առևտրի քաղաքականությունը։

2018 թվականի վերջին օրը Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետև կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր 1000 խմ–ի դիմաց 290 դոլար է։

Ըստ թեմայի

Կթանկանա՞ գազը Հայաստանում. մտահոգությունը վաղաժամ է
Ավինյան. «Գազի գինը կարող է վերանայվել»
Փաշինյանը հույս ունի, որ գազի գինը կնվազի հայ սպառողների համար
թեգերը:
գազ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ