08:03 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Դանիա

Դանիայում ՀՀ դեսպանությունը կփակվի. ԱԳՆ–ի պարզաբանումը

© Sputnik / Валерий Шустов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13901

Տեղեկություններ կան, որ միավորված դեսպանատունը կղեկավարի ՀՀ նախկին արտգործնախարարը։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը մտադիր է փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը և այն միավորել Շվեդիայի դեսպանատան հետ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացման միջոցով: Այդպիսի օրինակ է Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից ապահովելու է ՀՀ ներկայացվածությունը տվյալ տարածաշրջանում»,– ասաց նա:

Նաղդալյանի խոսքով` դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով այլ քայլեր ևս նախատեսվելու են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը:

Տեղեկություններ կան, որ միավորված դեսպանատունը ղեկավարի Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: ԱԳՆ–ն այս տեղեկությունը չի հաստատում։ Արզումանյանը ՀՀ արտգործնախարարն է եղել 1996-1998 թվականներին։

 

Ըստ թեմայի

Նախարարություններ, որ կոնկրետ անձանց համար էին ստեղծվել. տնտեսագետը՝ օպտիմալացման մասին
Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում տեսչական մարմինների օպտիմալացումից
Նիկոլ Փաշինյանը բացատրել է օպտիմալացված նախարարության նպատակը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ