20:40 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Լևոն Մարտիրոսյան

Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

© Photo : Личная страница в сети Facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
209 0 0

Այս մասին հրամանագիրը այսօր ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել իր պաշտոնից։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին հրամանագիրը այսօր ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Լևոն Մարտիրոսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։ Նա մասնագիտությամբ իրավաբան է։ Մասնագիտական գործունեություն է ծավալել 2003–2007թթ.–ներին։ Ապա` զբաղեցրել է ՀՀ վարչապետի, հետո ՀՀ նախագահի օգնականի պաշտոնները։ Լևոն Մարտիրոսյանը հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է։

Ըստ թեմայի

Նախկին դեսպանը Հայ-լեհական բարեկամության կենտրոն կհիմնի
Հայ Դատի հանձնախումբը պատրաստ է համագործակցել ԱՄՆ նոր դեսպանի հետ
Վարչապետը ներկայացրել է` ինչ է լինելու Սփյուռքի նախարարության փոխարեն
թեգերը:
Գարիկ Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ