09:17 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումը. ի՞նչ է քննարկել իշխող ուժը

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
499 0 0

Պատգամավորներն առայժմ խուսափում են հայտնել հանդիպման մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովում ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մի քանի ժամ տևած նիստից հետո պատգամավորները շատ քիչ տեղեկություն հայտնեցին լրագրողներին։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ քննարկել են վերջին 1 ամսվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները, վարչապետը Դավոսի հետ կապված տեղեկություններ է ներկայացրել, թե ինչ է քննարկվել, ինչ խոսակցություններ են եղել, կառավարության ծրագիրը երբ պետք է բերվի հանձնաժողովներին։

«Երկուշաբթի կառավարության ծրագիրը ոչ վերջնական տարբերակով կգա ԱԺ, հավանաբար կառավարության կառուցվածքի նախագիծն էլ կլինի»,- ասաց նա։

Խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին։ Միայն ասաց, որ քննարկվել են խմբակցության ներքին հարցերը։

«Կառավարության ծրագիրն ընդհանարապես չի քննարկվել»,– ասաց նա։

Ղազարյանը վստահեցրեց, որ շտապում է և հեռացավ։ Լրագրողները հարցրին` վերևի՞ց են հրահանգել, որ չխոսի։ «Իհարկե, ոչ»,– պատասխանեց նա։

Այսօրվա փակ նիստին մասնակցում էին նաև մարզպետները։

Ըստ թեմայի

Խորհրդային դպրոցից մինչև տնտեսական հեղափոխություն. Փաշինյանը խոսել է ՏՏ ոլորտից
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է 6 պաշտոնյայի
Հայաստանը չպետք է դիտարկվի որպես փախստականներ ներմուծող երկիր. Փաշինյանը` վիզաների մասին
Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է արել Արցախի կարգավորման հարցում. Մերկել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ