19:53 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
ՏՏ

Վիրտուալ խնդիրներ. ինտերնետի խափանումը Վրաստանից եկող մալուխի վնասումն է եղել

© Sputnik / Наталья Селиверстова
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Այսօր առավոտից Ucom ինտերնետի վատ աշխատանքի պատճառը Վրաստանից եկող մալուխի վնասումն է եղել։

Այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունից և նշել, որ փետրվարի 4-ի առավոտյան ժամը 10:00-ից Ucom–ը խափանումներով է կարողացել ինտերնետ ապահովել:

«Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։ Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները»,–ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ucom–ը հայցում է բաժանորդների ներողամտությունը:

Ի դեպ, կապն արդեն վերականգնվել է:

թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ