07:58 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Արմեն Աշոտյան

Իշխանությունը փորձում է Freedom House–ի զեկույցից «թավշյա դրախտի» գովազդ ստանալ. Աշոտյան

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Աշոտյանի դիտարկմամբ` ճոխ և ճռճռան տեքստերի կողքին առկա են չոր թվեր, որոնք վկայում են, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Freedom House կազմակերպությանը Freedom in the World 2019 զեկույցին. այն վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:

Աշոտյանին մտահոգել է այն, որ զեկույցի նկարագրական մասում մի շարք ռևերանսներ են արվում Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանն իշխանափոխությունից հետո հայտնվել է ժողովրդավարական առաջընթաց արձանագրած երկրների շարքում։

«Իշխանասեր մամուլը, առանց ուսումնասիրելու բուն զեկույցը, փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» գովազդային հոլովակ ստանալ, այնինչ իրականությունն այլ է։ Անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր»,–գրել է Աշոտյանն ու ներկայացրել որոշ մանրամասներ։

1. Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքին։

2. Ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով (6՝ 12-ից) ՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին -ընտրությունների «ազատ և արդար» լինելու փուչիկը։

3. Կառավարության գործունեությանը վերաբերող գնահատականը մնացել է նույնը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին (4՝ 12-ից), ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարի Հայաստանում կոռուպցիան վերացնելու մասին։

4. Քաղաքացիական ազատություններին վերաբերող հսկայական հատվածն ավելացել է ընդամենը 1 միավորով (31՝ 60-ից)։

ՀՀԿ փոխնախագահը հատուկ ընդգծել է, որ ճոխ և ճռճռան տեքստերի կողքին առկա են չոր թվեր, որոնք վկայում են, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար։

Ըստ թեմայի

Ուղերձ հղենք Ալիևին, որ առևտրի համար նոր շուկաներ գտնի՝ Ստրասբուրգի փոխարեն
Ձախ մի գնա, աջ մի գնա. Հայաստանում դժգոհ են Freedom House–ի զեկույցից
«Հարավգազային միջանցքը» որպես Արցախյան հակամարտության կարգավորման գործոն. կաշխատի՞, թե՞ ոչ
թեգերը:
Արմեն Աշոտյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ