01:08 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Լևոն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանի եղբոր խափանման միջոցի գործով բողոք է ներկայացվել

© Photo: official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24010

Դատարաններն ամռանից քննում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի կալանքի գործով բողոքները։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 7-ին առաջին ատյանի դատարանը Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը և նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այս որոշման դեմ Սարգսյանի պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որտեղ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել ու գործն ուղարկվել է նույն ատյան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը հիմնավոր է համարել Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը:

Աբրահամյանի խոսքով` քննելով գործը` դատարանը Սարգսյանին առաջադրված մեղադրանքներից մեկով կալանք խափանման միջոցի կիրառման պայմանի առկայության հետ կապված խնդիր է տեսել և Վերաքննիչ բողոք ներկայացրել: Ենթադրվում է, որ Լևոն Սարգսյանի կալանքի որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել նաև պաշտպանական կողմը։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել, ապա Հատուկ քննչական ծառայության վարույթ էր փոխանցվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են Լյովա Սարգսյանը, վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը:

Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Լևոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը ներկայացել է քննությունն իրականացնող մարմնին և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ թեմայի

Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները
Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ. տեսանյութ
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ