00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետխավիարային դիվանագիտություն.Ադրբեջանն ու Թուրքիան ԵԽԽՎ–ում խմբակցություն են ստեղծել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы
Пленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկարան ու Բաքուն օգտվել են ԵԽԽՎ կանոնակարգի ոչ կատարյալ լինելուց` իրենց շահերն առաջ տանելու համար, Հայաստանը պետք է խանգարի դրան։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները ԵԽԽՎ–ում «Ազատ դեմոկրատներ» ֆորմալ անունով խմբակցություն են ստեղծել։ Հայաստանը պետք է կասեցնի այդ գործունեությունը ինստիտուցիոնալ փոփոխությունների օգնությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը» դաշինք)։

Հունվարի 25–28–ը Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ–ի ձմեռային նստաշրջանին։

Наира Зограбян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Զոհրաբյան. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության առաջնահերթությունները չեն փոխվել

Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է  ԵԽԽՎ–ն օգտագործել որպես հարմար հարթակ` այլև երկրների անբարեխիղճ պատգամավորների հետ անձնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։

«Ինստիտուցիոնալ խնդիրն այն է, որ վերջերս այսպես կոչված «Ազատ դեմոկրատների» խմբակցություն է ձևավորվել։ Դրա 95%–ը Ադրբեջանի ու Թուրքիայի պատգամավորներն են», – ասաց Վարդանյանը։

Այդ խմբում այլ երկրների միայն մի քանի ներկայացուցիչ կա, այն էլ` ԵԽԽՎ պահանջներին համապատասխանելու համար (անհրաժեշտ է մի քանի երկրների ներկայացուցիչների ներկայությունը)։

Խմբակցության օգնությամբ Ադրբեջանն, օրինակ, ելույթ ունենալու լրացուցիչ հնարավորություն է ստանում։

«Երևի մեր պրոակտիվ գործունեության շրջանակում ինստիտուցիոնալ ու իրավական փոփոխությունների օգնությամբ  պետք է հասնել նրան, որ նման խմբեր չստեղծեն այն երկրները, որոնք սեփական շահերով են առաջնորդվում», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` ԵԽԽՎ մնացած խմբերը քաղաքական գաղափարախոսություն են ներկայացնում` կոնսերվատիզմ, լիբերալիզմ և այլն։ Իսկ «Ազատ դեմոկրատները» ներկայացնում են Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ շահերը։

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր` Տաթևիկ Հայրապետյանը, կարծում է, որ ամենակարևորը մեր աշխատանքն է հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում։

«Մինչ լիագումար նիստը բանաձևը բազում փուլեր է անցնում։ Լիագումար  նիստում շատ ավելի դժվար է կանխել հակահայկական բանաձևի ընդունումը, քան հանձնաժողովներում», – ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի որոշակի «հաջողությունները» մինչ այդ կապված էին խավիարային դիվանագիտությամբ։

Դրա արդյունքում ԵԽԽՎ–ն լուրջ իմիջային խնդրի է բախվել։

«Հիմա այդ կառույցը քայլեր է ձեռնարկում, որ խուսափի նման խնդիրներից, վերականգնի վարկանիշը։ Մարդիկ շատ ավելի զգույշ են։ Թեև չեմ ասում, որ նման իրավիճակները բացառվում են, սակայն հնարավորությունները շատ ավելի քիչ են», – ասաց Հայրապետյանը։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
«Գորշությունը» կորցրած գոտիները․ ինչպես է ԵԽԽՎ-ն Արցախի հետ ուղիղ կապ հաստատում

Նրա խոսքով` ժողովրդավարականացման գործընթացի շրջանակում հայկական պատվիրակության վերաբերյալ դրական վերաբերմունքը օգնում է ձեռք բերել ընկերներ ու գործընկերներ, որոնք իրենց հերթին աջակցում են կանխարգելել Ադրբեջանի այս կամ այն ձևակերպման ու բանաձևի առաջ տանելը։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ խավիարային դիվանագիտության մեջ ներառված որոշ օտարերկրյա պատգամավորներ արդեն վարկաբեկվել են իրենց երկրներում. մի շարք պետություններում իրենց գործունեությունը հիմա ստուգում են։ 

Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր հերթին նշեց, որ անցած նիստում Հայաստանին վերաբերող ամենակարևոր թեման ԵԽԽՎ դիտորդների առաքելության կողմից խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի արդյունքների քննարկումն էր։

Մասնավորապես, զեկուցող Անդրեյ Պոցեյը բարձր էր գնահատել ընտրությունների անցկացման որակը` նշելով, որ այս անգամ առաջվա համակարգային խախտումները չեն եղել։

Լրահոս
0