00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է. փաստաբանը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի կարծիքը

© Sputnik / Aram NersesyanАдвокат Айк Алумян ответил в Апелляционном суде Армении (28 ноября 2018). Еревaн
Адвокат Айк Алумян ответил в Апелляционном суде Армении (28 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանը փաստաբանների միջոցով մամուլին է փոխանցել իրեն կալանքի տակ պահելու որոշման վերաբերյալ իր կարծիքը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Այս գործով մեզ համար ամեն ինչ արդեն սպասելի է, անգամ` այսպիսի որոշումները։ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով վերաքննիչ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2–րդ նախագահ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Այս որոշումը բացասական եմ գնահատում և համարում եմ, որ դրանում իրավաբանական կոմպենենտը հավասար է զրոյի։ Այս որոշումը 100%-ով քաղաքական որոշում է` քաղաքական պատվերի շրջանակներում կայացված»,– ասաց Ալումյանը։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը

Փաստաբանի խոսքով, վերաքննիչ բողոքում իրենք ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու շուրջ 1 տասնյակ հիմքեր, որոնք դատարանը մերժեց։ Ալումյանը նշեց նաև, որ կալանքը գրավով փոխարինելու իրենց առաջարկը ևս դատարանն անթույլատրելի է ճանաչել։

«Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման»,– ասաց Ալումյանը` հավելելով, որ այդ մասին Քոչարյանն ասել է դատարանի որոշումը հրապարակելուց ու դատական նիստի ավարտից հետո` փաստաբանների հետ զրույցում։

«Նա արտահայտեց այն կարծիքը, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, իրականացվում է քաղաքական հետապնդում»,– ասաց Ալումյանը։

Պաշտպանը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում, զուգահեռ դիմում են ներկայացնելու նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ի դեպ, Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի վերաբերյալ առաջին դատական ակտի վերաբերյալ փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել դեռ 2018 թ.–ի դեկտեմբերի վերջին, բայց այն առ այսօր չի քննվել։

«Հուսամ, որ այդ բողոքը մի օր կքննվի»,– ասաց Ալումյանը։

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը` Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարացնելու որոշման դեմ։

Հիշեցնենք`ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարացնելու որոշում էր կայացրել հունվարի 18-ին։ Դրա համաձայն` Երկրորդ նախագահը կալանքի տակ կմնա մինչև մարտի 18-ը։

Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին այս որոշումը Վերաքննիչ դատարանում։

Полиция Армении проводит обыск в офисе Еркрапа (20 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աղմկահարույց քրգործեր. արդյո՞ք ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարության դեմ հայցերի հոսք պիտի ակնկալի

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Լրահոս
0