09:26 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Շինարարական աշխատանքներ

«Հյուսիս–հարավի» որակը ցածր է, գինը շարունակում է աճել. նախարարը պարզաբանեց խնդիրը

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
128 0 0

10 տարի ընթացող շինարարության ավարտը կարող է ուշանալ։ Նախարարը չի բացառում, որ այն կարող է մի փոքր ուշանալ։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարության մեջ որակի հետ կապված լուրջ խնդիրներ են հայտնաբերվել։ Այսօր` փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը չցանկացավ կառավարության բացահայտումներն առավել մանրամասն ներկայացնել` նշելով, որ քննչական կոմիտեում քննություն է ընթանում։

Քննությանը զուգահեռ, սակայն, կառավարությունը դոնոր կազմակերպությունների հետ քննարկում է հարավային ուղղության շինարարության ծրագիրը։

«Ես կարծում եմ, որ հարավային ուղղության թունելների ու կամուրջների կառուցումը ամենակարևոր ստրատեգիական հատվածն է, որտեղ մենք հիմա մեր ուժերը կենտրոնացրել ենք»,– ասաց Արշակյանը։

Նոր ճանապարհի շինարարության արդյունքում մինչև Հայաստանի սահման հասնելու ժամանակը կկրճատվի 2 ժամով և 55 կմ–ով։ Այս ուղղության 3 թունելների ու 1 կամուրջի շինարարությունը գնահատվել է 350-450 մլն դոլար։

Ծրագրի ամբողջական արժեքը, որ նախապես հայտարարվում էր 900 մլն դոլարի չափով, Հակոբ Արշակյանի խոսքով, շատ փոքր թիվ է։ Թե որքան է ծրագիրը գնահատում կառավարությունը, նախարարը չհստակեցրեց։

Փոխարենը հայտնեց, որ «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարության տեմպերը 3 անգամ ավելացել են։

«Կառավարության փոփոխությունից առաջ ծրագիրը շատ հետ էր ընկել։ Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որպեսզի մինչև իրենց ստանձնած վերջնաժամկետն այն ավարտին մոտեցվի»,– ասաց նախարարը` այդուհանդերձ, չբացառելով, որ շինարարության ընթացքում կարող են լինել որոշակի փոքր շեղումներ։

Նշենք, որ 2009 թվականին, երբ «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը նոր էր մեկնարկում, կառավարությունն այն գնահատել էր 962 միլիոն դոլար: 2017թ–ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ այն վերագնահատվել է 2 մլրդ դոլարի չափով։

Ըստ թեմայի

«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել
«Հյուսիս-հարավի» կառուցման ժամանակ հափշտակվել է մոտ 2 մլն դոլար. կա օտարերկրացի կասկածյալ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ