09:31 29 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD498.43
  • GBP608.88
  • EUR548.22
  • RUB6.40
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)
231 0 0

Պարբերաբար բժիշկներ են մտնում Մանվել Գրիգորյանի հիվանդասենյակ և կատարում տարբեր հետազոտություններ։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Նախկին պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այսօր կմնա հիվանդանոցում։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց նրան բուժող բժիշկը, որը չուզեց ներկայանալ և այլ մանրամասներ չհայտնեց։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` փետրվարի 8–ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։Գեներալը գտնվում էր հատուկ հսկողության տակ։ Նրան բերել էր կալանավայրի ուղեկցող բժիշկը։

Sputnik Արմենիայի թղթակիցը հիվանդանոցից հայտնել էր, որ պարբերաբար բժիշկներ են մտնում Մանվել Գրիգորյանի հիվանդասենյակ և կատարում տարբեր հետազոտություններ։Հիշեցնենք, որ 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։ Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։ Դատարանը բավարարել էր բողոքը։ Դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանը դարձյալ վերադարձել էր կալանավայր։

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանի նկատմամբ որոշումը ճնշումների հետևանք է. փաստաբան
Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին կալանավայր
Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կրկնակի կալանքն անօրինական է. փաստաբան
Գլխավոր դատախազը խոսել է Մանվել Գրիգորյանի գործի և ցուցարարների հետ շփման մասին
թեգերը:
Մանվել Գրիգորյան

Գլխավոր թեմաներ