09:07 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Արթուր Բաղդասարյանն այցելել է 102–րդ ռազմաբազա

Ռազմական ոստիկանության պետն այցելել է Գյումրիի 102-րդ ռազմակայան

© Photo: official site of the MoD of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Ռուսական ռազմակայանի զինվորական ղեկավարության հետ գնդապետ Արթուր Բաղդասարյանը քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն այցելել է այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն հայտնում է, որ գնդապետ Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովի և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:

Գյումրիի ռազմակայանը հիմնադրվել է 1941 թվականին։ Այստեղ տեղակայվել է խորհրդային բանակի հրաձգային դիվիզիան։ 1943 թվականի հունվարի 1-ից մինչև Հայրենական Մեծ պատերազմի ավարտը ռազմակայանում է տեղակայվել անդրկովկասյան 45-րդ բանակը` Թուրքիայի հետ ԽՍՀՄ պետական սահմանը հսկելու համար։

Գլխավոր թեմաներ