09:18 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Նիկոլ Փաշինյան

«Ում մոտենում, ասում ես` պիտի հարկ վճարես, ասում է` ո՞նց, ե՞ս». Նիկոլ Փաշինյանը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (612)
16911

ՓաշինյանՆ ԱԺ–ում խոսեց փոքր բիզնեսին արտոնություններ տալու և հանրային մտածողությունը փոխելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանում մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսը կազատվի հարկերից: Այս մասին այսօր խորհրդարանում, կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկամտահարկ չի վճարվելու միանշանակ, բայց հարցը հետևյալն է` արդյոք կենսաթոշակային կամ սոցապ վճար պետք է վճարի, թե ոչ: Որովհետև դա, ըստ էության, ոչ թե վճարում է պետությանը` որպես հարկ, այլ ինքն իրեն` իր սոցիալական ապագան ապահովելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, սակայն, այս հարցն ավելի շատ տեխնիկական բնույթի է, մինչդեռ կառավարությանն ավելի շատ անհանգստացնում է այն, թե ինչպես են տարբերելու իրական փոքր բիզնեսը կեղծից:

«Այստեղ մենք ունենք մի հարց` այս հնարավորության արդյունքում մեզ մոտ զրոյից ստեղծվելու են միկրոբիզնեսնե՞ր, թե 100 մլն-անոց բիզնեսները դառնալու են 5 հատ միկրոբիզնեսներ: Այս պրոբլեմը մենք այսօր արդեն ունենք ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ երբ Հայաստանում փոքր բիզնեսն ազատվեց շրջանառության հարկից, մեծ խանութներում սկսեցին մի քանի դրամարկղեր շարել, դրանք գրանցեցին 65 ԱՁ-ների անունով ու սկսեցին հարկերից խուսափել:

«Սա է պարտնյորությունը, սա է մեր պատկերացումը: Շատ կարևոր է, թե ամեն հնարավորությունն ինչպես է օգտագործվում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն այս հարցում կարևորեց հանրային մտածողության փոփոխությունը, այդ թվում` ՀԴՄ կտրոններ տալու ու պահանջելու հարցում:

Նրա խոսքով` հենց այդ մտածողությունն է որոշելու տնտեսական հեղափոխության արդյունքը:

«Ում մոտենում ես,ասում ես` պիտի հարկ վճարես, ասում է`ո՞նց, ե՞ս պիտի հարկ վճարեմ: Մեկը հայտնի երգիչ է, մեկը փաստաբան է, նրանցից չի կարելի հարկ վերցնել: Ոչ ոք չի ուզում հարկ վճարել, բայց բոլորն ուզում են աշխատավարձերը բարձրանան, թոշակները բարձրանան, պաշտպանության մակարդակը բարձրանա, ճանապարհները լավը լինեն, բայց իրենք հարկ չվճարեն»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` հանրությունն իշխանությունից ամեն ինչ պահանջում է ու ոչինչ չի անում:

«Այդ ու այս կանեք, այն կանեք, այն կանեք, ու լավ կլինի` վերջում աշխատավարձ չստանաք»,- ասաց վարչապետը, ինչին դահլիճն արձագանքեց զուսպ ծիծաղով:

Ի դեպ, իր խոսքում վարչապետը տեղեկացրեց նաև, որ հարկերից ազատված միկրոբիզնեսի մեջ են ներառվելու նաև անհատ տաքսու վարորդները:

Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը: Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում և ուղարկել խորհրդարանի հաստատման:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (612)

Ըստ թեմայի

«Տղամարդու պես մի անգամ կանգնեք, տեսնեմ կծալե՞ն...». Փաշինյանը կարդում է «Ծառերը»
Քրեաօլիգարխիկ կառավարման ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել. Փաշինյանն ԱԺ–ում է
Փաշինյանը գիտի` ինչպես է իշխանությունը տնտեսությունը զարգացնելու առաջիկա 5 տարում
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ