17:14 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Դավիթ Տոնոյան

ՀՀ–ն ո՞ր դեպքում կմասնակցի Սիրիայի ռազմական գործողություններին. պատասխանում է Տոնոյանը

© Photo : official site of the MoD of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
199 0 0

ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է հայկական առաքելությանը Սիրիա ուղարկելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն Սիրիայում հումանիտար առաքելություն է իրականացնում օրենքի տառին համապատասխան։ Այսօր այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, դե ֆակտո իշխանություններից: Եվ ՀՀ հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Եվ ի հավելումն կարող եմ ևս մի բան նշել։ Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե ռազմական գործողությունների մասնակցելու անհրաժեշտություն լինի, ՀՀ–ն դա ևս անպայման կանի օրենքի տառին համապատասխան։ Իհարկե, մեր այդ որոշումը կայացնելու ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ»,– ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)։

Ըստ թեմայի

«Իրականում». ՀՀ ԱԳՆ-ի ամենախոշոր վրիպումներից մեկը սիրիական զարգացումներին չմասնակցելն էր
Սիրիա ուղարկվող օգնությունը ոչ միշտ էր հասնում նպատակին. հայերը բացում են փակագծերը
Սիրիային մարդասիրական օժանդակությունը անհրաժեշտություն և դաշնակցային պարտավորությու՞ ն է
Գրիգորյան. «Սիրիայում 2019–ը կարող է ավելի թեժ լինել»
թեգերը:
Սիրիա, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ