01:07 15 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP613.60
  • EUR525.36
  • RUB7.45
Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Օպտիմալացման նպատակը գումար խնայելը չէ. Փաշինյանը բացեց փակագծերը

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
141 0 0

ՀՀ վարչապետը վստահ է, որ օպտիմալացումից տուժած բարձր որակավորում ունեցող մասնագետները հեշտությամբ նոր աշխատանք կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Պետական մարմինների օպտիմալացման և նախարարությունների միավորման արդյունքում Հայաստանում աշխատանքից կզրկվեն 150-200 մարդ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացումից հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սակայն, կրճատվողների մեծ մասը բարձր որակավորմամբ մասնագետներ են, ովքեր կկարողանան աշխատանքի անցնել այլ ոլորտներում:

«Օրինակ`երկու նախարարությունների միավորման արդյունքում կստեղծվի նոր նախարարություն, որը չի կարող ունենալ երկու իրավաբանական վարչություն և հաշվապահ: Ենթադրվում է, որ այդ իրավաբանն էլ, հաշվապահն էլ բարձր որակավորում ունեցող մարդիկ են, որովհետև եթե բարձր որակավորում չունենային, այդ տեղում ինչ գործ ունեին: Մենք գիտենք, որ ՀՀ աշխատաշուկայում այսօր հաշվապահությունն ամենապահանջված մասնագիտություններից մեկն է»,-ասաց Փաշինյանը:

Մյուսները, նրա խոսքով, կվերաորակավորվեն ու նրանց ևս որոշակի աշխատանք կառաջարկվի:

Ինչ վերաբերում է օպտիմալացման արդյունքում խնայվող գումարներին, վարչապետը շեշտեց, որ գործընթացի նպատակը ոչ թե գումար խնայելն է, այլ կառավարության ֆունկցիոնալ արդյունավետությունը բարձրացնելը:

«Այստեղ ինչքան գումարներ խնայվեն, չեն վերցվի համակարգից, այլ կմնան տեղում` համակարգի պրոֆեսիոնալ կարողությունները բարձրացնելու համար: 

Նշենք, որ վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում է` ներկայացնելու ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը:

Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում ու այն ուղարկել խորհրդարանի հաստատմանը:

Միաժամանակ, կառավարությունը հրապարակել է նաև կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որը ևս ընդունվելուց հետո կներկայացվի ԱԺ: Դրանով նախատեսվում է գործող 17 նախարարությունները վերամիավորելու արդյունքում ունենալ 12 նախարարներից կազմված կառավարություն:

Ըստ թեմայի

Ի՞նչ է անելու նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմինը. Փաշինյանը որոշ անհանգստություններ ունի
Ինձանից ինչ խոշոր սեփականատեր. Սասուն Միքայելյանն իրեն Մանվել Գրիգորյանին չի նմանեցնում
Անորոշ ձևակերպումներով կառավարության ծրագիրը նման է նախորդներին.պատգամավորն անհանգստացած է
թեգերը:
Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ