00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՅԴ–ն կառավարության ծրագրում նկատել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի սկզբունքը

© Sputnik / Asatur YesayantsАрцвик Минасян
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դաշնակցությունը թերահավատ է կառավարության ծրագրի ու խոստացած տնտեսական հեղափոխության հարցում. 5 տոկոս տնտեսական աճը բավարար չէ սոցիալ–տնտեսական խոստումներն իրականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Կառավարության գործունեության ծրագրում արտացոլված չեն ժամանակի մարտահրավերները։ Այսօր հրավիրված ասուլիսում, ներկայացնելով կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը, այս մասին ասաց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող, տնտեսական զարգացման նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։

«Չկա ընդգծված մոտեցում, պատկերացում, թե Սահմանադրության համապատասխան հոդվածի, շուկայական տնտեսական կարգի ինչ մեխանիզմ է նախատեսված ծրագրում»,– ասաց նա։

Մինասյանը նշեց, որ ծրագրում իբրև առաջնային նպատակ է նշված մրցունակ ու ներառական տնտեսություն կառուցելը, իսկ դրա համար կարևոր սկզբունք է համարվում արտաքին ու ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումն ու շարունակական ամրապնդումը։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը բացատրեց` ինչ է նշանակում «ժողովուրդներին պատրաստել խաղաղության»

Այս դրույթում ՀՅԴ–ն տեսնում է Լևոն Տեր– Պետրոսյանի հայտնի սկզբունքի կրկնությունը։

«Սա հայտնի և հասարակության կողմից մերժված «առանց Արցախի հարցի լուծման տնտեսական առաջընթաց չի լինելու» բանաձևի ներկայացումն է։ Եթե դա այդպես չէ և սխալ է ձևակերպված, ապա այդ շտկումը պետք է տեղի ունենա` հակառակ դեպքում մենք նորից վերադառնում ենք հայտնի զիջողական քաղաքականությանը, այն էլ կառավարության ծրագրի մակարդակով» ,– ասաց Մինասյանը` կառավարությանը խորհուրդ տալով շփոթմունքի դեպքում ուղղել ձևակերպումը` տարընթերցումներից խուսափելու համար։

ՀՅԴ–ն նաև կառավարության ծրագրում ներկայացված ցուցանիշների անհամաձայնեցում է նկատել։ Կուսակցության տնտեսագետների համոզմամբ` իշխանության խոստացած 5 տոկոս տնտեսական աճը բավարար չի կարող լինել մեկ այլ խոստման` աղքատության հաղթահարման իրականացման համար։

«Ծրագրում չկա նաև տնտեսական զարգացման ճանապարհային քարտեզ, բացառությամբ այն դեպքի, երբ լոզունգային մակարդակով խոսվում է տեխնոլոգիական զարգացման մասին, որը չափազանց կարևոր է, բայց բերելու է գործազրկության աճի, որովհետև ցանկացած տեխնոլոգիական զարգացում հանգեցնում է աշխատատեղերի կրճատման։ Բայց դրան զուգահեռ ծրագրում չկա, չեք գտնի, թե ինչպիսի աշխատանքի քաղաքականություն պիտի վարվի։ Ամեն ինչ թողնված է քաղաքացու նախաձեռնությանը, քաղաքացու հնարավորությունների դրսևորմանը»,– նշեց Մինասյանը։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Փաշինյանն ասաց`ինչպես է ադրբեջանական կողմը վերաբերվում Արցախին բանակցություններ բերելուն

Նա հիշեցրեց, որ այսօր Հայաստանում պաշտոնական տվյալներով 232 000 գործազուրկ կա։ 13-15 000 մարդ աշխատում է ՏՏ ոլորտում։ Այս ոլորտի ամենաթռիչքային զարգացման դեպքում անգամ, ՀՅԴ հաշվարկով, այդ ոլորտի աշխատատեղերը 5 տարվա ընթացքում կարող են հասնել 150 000–ի։

«Իսկ ի՞նչ է լինելու մյուս գործազուրկների, այլ ոլորտի մասնագետների հետ»,– հարց է հնչեցնում Մինասյանը։

Կառավարության խոստացած 5 տոկոս տնտեսական աճը, ՀՅԴ–ի համոզմամբ, բավարար չէ նաև Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունն իրականացնելու համար։

«Թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել տնտեսական հեղափոխություն, սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ինչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպես է այդ հեղափոխությունն իրականացվելու և ինչ արդյունք է արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար»,– նշեց Մինասյանը:

ՀՅԴ–ն դժգոհ է նաև, որ կառավարությունն անտեսել է արտախորհրդարանական ուժերին։ Ծրագրում նրանց մասին ոչ մի հիշատակում չկա։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян ответил на вопросы журналистов (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մի հատ թիվ ցույց տվեք». Գագիկ Ծառուկյանը խոսեց կառավարության ծրագրի մասին

«Կարծեք թե երկրի կառավարման գործում այս ուժերը դերակատարություն չպիտի ունենան, Հայաստանը կազմված է միայն իշխող ուժից ու խորհրդարանում ներկայացված մյուս ուժերից։ Դա այդպես չէ, և մենք` արտախորհրդարանական ուժերս, մեր գործունեությամբ ցույց կտանք, որ երկիրը պիտի կառավարվի բոլորի կողմից, լավագույն գաղափարները, առաջարկները քննարկելու ու դրա հիման վրա լավագույն որոշումները կայացնելու և իրացնելու սկզբունքի հիման վրա»,– ասաց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք` Ազգային ժողովն արդեն երկու օր է` քննարկում է կառավարության գործունեության ծրագիրը։ Հիմնական զեկուցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է դրա շուրջ պատգամավորների հարցերին։ Խորհրդարանական ուժերն առ այս պահը չեն հայտնել ծրագրի շուրջ իրենց դիրքորոշումը։

Կառավարության ծրագիրն ընդունվել էր փետրվարի 8-ի նիստում ու ներկայացվել խորհրդարանի հաստատմանը։

Լրահոս
0