17:39 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Դավիթ Տոնոյան

«Իմ հայտարարություններն ամենևին չէին վերաբերում Սիրիային». Դավիթ Տոնոյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18430

ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությանն ու ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայաստանը Սիրիա հումանիտար կոնտինգենտ է գործուղել, ոչ թե զինվորականներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Մեկնաբանելով այդ իրադարձության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, Տոնոյանն ասաց. «Երևի հարցումներ են եղել հայկական հասարակությունից` ինձ համար անհասկանալի պատճառներով։ Իրենք իրենց կարծիքը հայտնում են, որ չեն աջակցում ՌԴ հետ համատեղ այդ գործողությանը»,– ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ թեև կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց Հայաստանի աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում նաև հայկական համայնքը, բարոյական առումով անխոցելի է և շահարկման առիթ չի կարող հանդիսանալ։

Տոնոյանը նաև որոշակի շտկումներ մտցրեց Սիրիայի մասին արված իր երեկվա հայտարարության մեջ։

«Ռազմական գործողություների հետ կապված իմ հայտարարությունները ամենևին չէին վերաբերում Սիրիային։ Խոսքը ընդհանրապես այն մասին էր, որ եթե որևիցե հանգամանքներ լինեն, աշխարհի ցանկացած կետում, որ անհրաժեշտ լինի ՀՀ ԶՈւ ներգրավումը ռազմական գործողություններին, դա կատարվելու է օրենքի տառով»,– ասաց Տոնոյանը։

Երեկ` փետրվարի 12-ին, Տոնոյանը բառացիորեն հայտարարել էր, որ «եթե ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան»։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն այսօր ներկայացրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը` Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:

«Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության»,– ասված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ։

Հիշեցնենք`փետրվարի 8–ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների հայկական խումբը ժամանել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Ըստ թեմայի

ՀՀ–ն ո՞ր դեպքում կմասնակցի Սիրիայի ռազմական գործողություններին. պատասխանում է Տոնոյանը
Հայ դիվանագիտության կիքսը. Երևանը լրացնում է Սիրիայում բաց թողածը
Չենք պաշտպանում ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցությունը Սիրիայում.ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանը
թեգերը:
Սիրիա, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ