17:44 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Արծվիկ Մինասյան

Փաշինյանը մտադիր է պաշտոն առաջարկել Արծվիկ Մինասյանին, իսկ նա չի ընդունի. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
181001

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երկրի վարչապետը որոշել է հաշվի առնել նախկին պաշտոնյայի փորձառությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ըստ մեր տեղեկությունների` Փաշինյանն այս քայլին է գնալու՝ հաշվի առնելով Մինասյանի փորձառությունը, նաև սա տեղավորվում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին իր հայտարարության տրամաբանության շրջանակներում»,– նշված է հոդվածում։

Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ չի լսել նման խոսակցություն, առավել ևս առաջարկություն չի ստացել։ «Այնուամենայնիվ, եթե առաջարկություն էլ լինի, չեմ ընդունի։ Չեմ համաձայնի որևէ քաղաքական պաշտոնի, որովհետև ես չեմ ուզում լինել մի կառավարությունում, որտեղ ուղղակի կատարող եմ լինելու»,- նշել է նա։

Սակայն Մինասյանն ասել է նաև, որ պատրաստ է իր ուժերի չափով օգնել իշխանություններին, առաջարկություններ անել և այլն:

Ըստ թեմայի

ՀՅԴ–ն կառավարության ծրագրում նկատել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի սկզբունքը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ