17:47 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան, Վահե Էնֆիաջյան

ԲՀԿ–ն ուզում է կառավարության ծրագրում նոր գլուխ ավելացնել, ԼՀԿ–ին հետաքրքրում են աղքատները

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
135 0 0

Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը գտել են կառավարության ծրագրի բացթողումները։ «Բարգավաճ Հայաստանը» կետ առ կետ շարադրել է դրանք, «Լուսավոր Հայաստանը» ծրագիրը որակել է որպես վարչապետի ուղերձ կառավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է կառավարության ներկայացրած գործունեության 5-ամյա ծրագրում ավելացնել մեկ ամբողջական` 9-րդ գլուխ: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Խմբակցության առաջարկած գլխում, ըստ Էնֆիաջյանի կամրագրվեն ծրագրի իրականացման երաշխիքները, սպասվող ռիսկերը, ծրագրի իրականացման կոնկրետ գործիքներն ու մեխանիզմները և կոնկրետ անելիքները` ըստ տարիների, մինչև 2023թ-ը:

«Առաջին կետով առաջարկվում է, որ ծրագրում պետք է արձանագրվեն պետության կողմից ֆինանսավորվող ըստ պարտականությունների և ըստ աղբյուրների պետական ու մասնավոր հատվածների համագործակցության շրջանակներում դրամական միջոցների ծավալները, 2-րդ` 2019-ից մինչև 2022 թվականները Հայաստանի տնտեսության մեջ ներգրավվող ներդրումների ծավալն ըստ տարիների, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, 3-րդ` հարկեր/ՀՆԱ աճը ըստ տարիների, 4-րդ` արտահանում/ՀՆԱ հարաբերակցության աճն ըստ տարիների, 5-րդ` նոր ստեղծվող աշխատատեղերի քանակն ըստ տարիների և ոլորտների, 6-րդ` վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ըստ տարիների և վարկերի տոկոսադրույքների փոփոխման դինամիկան ըստ տարիների, 7-րդ` պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ըստ տարիների, 8-րդ`աշխատավարձի աճն ըստ տարիների, 9-րդ` միջին կենսաթոշակի աճն ըստ տարիների, 10-րդ` աղքատության նվազման աճն ըստ տարիների, 11-րդ` գործազրկության նվազեցումն ըստ տարիների»,- իրենց առաջարկությունը ներկայացրեց Էնֆիաջյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ իշխանության վերաբերմունքից կախված կլինի, թե ԲՀԿ-ն ինչպիսի քաղաքական դիրքորոշում կունենա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ կառավարության ծրագիրը չի արտահայտում զարգացման հետհեղափոխական ակնկալվող տեմպը:

Նա անդրադարձավ ծրագրում թվային ցուցանիշների սակավության հարցին։

«Սահմանադրության 106-րդ հոդվածն ասում է, որ յուրաքանչյուր տարվա համար կառավարությունը զեկույց է ներկայացնում ԱԺ` իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին, և հետևաբար այդ ծրագրի ընթացքն ու արդյունքները չափելու համար ծրագիրը պետք է լիներ չափելի»,- ասաց Թանդիլյանը` շեշտելով, որ ծրագրում ներկայացված տնտեսական աճի 5 տոկոս ցուցանիշը ներկայացված որպես է 5 տարվա միջին ցուցանիշ, ինչը նշանակում է, որ անգամ եթե որևէ տարի տնտեսական աճը 0-ական կլինի, կառավարությունը կարող է պատճառաբանել, որ հաջորդ տարիներին այն կլինի 5 տոկոսից ավելի ու 5 տարվա ընթացքում կապահովվի միջինը 5 տոկոս թիրախային աճը:

Նույն խնդիրը, ըստ Թանդիլյանի, առկա է նաև ծայրահեղ աղքատությունը վերացնելու դրույթում:

«Ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ: Աղքա՞տ: Այսինքն` 25.7 տոկոս աղքատությունը պահպանվելու է, թե՞ նվազելու է»,- ասաց Թանդիլյանը` հռետորական հարցերն ուղղելով դահլիճում ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ԼՀԿ պատգամավորը հիշեցրեց, որ ծրագրում ոչ մի խոսք չկա նաև պետական պարտքի կառավարման մասին: Թանդիլյանը ծրագիրը որակեց որպես վարչապետի ուղերձ կառավարությանը, բայց ոչ կառավարության գործունեության ծրագիր:

ԱԺ-ն արդեն երրորդ օրն է` քննարկում է ՀՀ կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը: Այսօր պատգամավորները հանդես են գալիս ծրագրի շուրջ իրենց ելույթներով: Նախորդ երկու օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ծրագիրն ու պատասխանել պատգամավորների հարցերին: Ելույթների ավարտից հետո վարչապետը հանդես կգա նաև եզրափակիչ ելույթով, որից հետո ծրագիրը կդրվի քվեարկության: Հիշեցնենք` կառավարության գործունեության ծրագիրը գործադիրը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում և ուղարկել խորհրդարան` վերջնական ընդունման:

Ըստ թեմայի

Արամյան. «Կառավարության ծրագրերի համընդհանուր ձևաչափ գոյություն չունի»
«Մի հատ թիվ ցույց տվեք». Գագիկ Ծառուկյանը խոսեց կառավարության ծրագրի մասին
Անորոշ ձևակերպումներով կառավարության ծրագիրը նման է նախորդներին.պատգամավորն անհանգստացած է
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ