11:46 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Ավինյանն ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Փետրվարի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները:

Ավինյանը ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է:

Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ: Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ» բանկի և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն փոխվարչապետի գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար:

Հիշեցնենք, որ Ալավերդու գործարանի աշխատակիցները փետրվարի 13-ին փակել էին Երևան–Թբիլիսի երկաթգիծը և պահանջում էին շուտափույթ լուծել գործարանի խնդիրը։

Ալավերդու պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19–ից չի աշխատում։ Քանի որ ձեռնարկությունը խախտել էր բնապահպանական օրենսդրության նորմերը, բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել էր 380 միլիոն դրամով։

Գործարանը պարտք է ՎՏԲ բանկին։ 500 միլիոն դոլարի վարկն ու տոկոսները չվճարելու համար գործարանը դարձել է բանկի սեփականությունը։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ