11:38 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Ալավերդու գործարան

Ճանապարհը բացել են գիշերվա 3-ին․ ի՞նչ է լինելու Ալավերդու գործարանում մարտի 1-ից հետո

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Կառավարությունը գործարանի աշխատակիցներին ընդունել է Երևանում, իսկ գործարանի ղեկավարները նրանց հետ բանակցել են երկաթգծի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները համաձայնել են ազատել երկաթգիծը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը։

Երեկ փոխվարչապետ Տիգրանն Ավինյանն ընդունել է գործարանի աշխատակիցներին։ Գործարանի ղեկավարներին հանդիպմանը չեն հրավիրել։ Հանդիպումից հետո մասնակիցները վերադարձել են Ալավերդի։ Ավինյանն ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թվականի հոկտեմբերից չի գործում, քանի որ ձեռնարկությունը խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, և բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել է 380 միլիոն դրամով։ 2018 թվականի փետրվարից դադարեցվել են նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի աշխատանքները (գործարանն ու հանքավայրը պատկանում են «Վալլեքս» ընկերությանը)` պոչամբարների անվտանգությունն ուսումնասիրելու համար։ Աշխատանքը դադարեցնելու հետևանքով ի հայտ են եկել վարկերը մարելու խնդիրները։

«Վալլեքս» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանը որոշել է պարապուրդի մատնված գործարանի աշխատակիցներին չզրկել աշխատավարձից, և նրանք մինչև փետրվար դեռ որոշակի գումար կստանան։ Պղնձաձուլարանի վերագործարկումը պահանջող աշխատակիցներն էլ երեկ փակել էին գործարանի մոտակայքով անցնող միջպետական երկաթուղին։

«Կառավարության հետ քննարկվում են արտանետումների ու բնապահպանական նորմերի հարցերը։ Արդեն միջանկյալ լուծում է գտնվել։ Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկի հետ բանակցություններին, ապա դրանք շարունակվում են, իսկ կառավարությունը վստահեցրել է, որ պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները մեր բանակցություններին աջակցելու համար», - ասաց Մեջլումյանը։

Գործարանի ղեկավարներն այս ամենը մանրամասն ներկայացրել են ճանապարհը փակած աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին։ Երկար բանակցություններից հետո, մոտավորապես ժամը երեքին քաղաքացիները համաձայնել են բացել ճանապարհը։

«Փետրվարի 28-ից աշխատակիցներին ազատման ծանուցումներ կտան։ Բայց և՛ Վալերի Մեջլումյանը, և՛ «Վալլեքս» ընկերության ղեկավարությունն ուզում են անել ամեն ինչ՝ մարդկանց փողոցում չթողնելու համար», - ասաց Լուսինե Մեջլումյանը։

Հայաստանի հյուսիսում գտնվող Ալավերդի քաղաքում մոտ 20 հազար բնակիչ կա։ Քաղաքի ամենամեծ ձեռնարկությունը պղնձաձուլական գործարանն է, որտեղ մոտ 600 մարդ է աշխատում։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ