11:40 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Անգելա Մերկելն ու Նիկոլ Փաշինյանը

Փաշինյանը Մերկելին անվանում է եվրոմամա կամ եվրոքույրիկ

© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (658)
198 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ «եվրոմամա» կամ «եվրոքույրիկ» է անվանում նաև Լիտվայի նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnk. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ խոսել է Եվրոպայի երկու լիդերների՝ Անգելա Մերկելի և Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի մասին։

«Ես ուզում եմ անկեղծ խոստովանություն անել Եվրոպայի 2 լիդերների մասին։ Առաջինը՝ Անգելա Մերկելն է, երկրորդը՝ Լիտվայի նախագահը։ Այս 2 անհատներն ինձ ցնցել են և զարմացրել այն հոգատարությամբ ու խանդաղատանքով, որով նրանք վերաբերվել ու վերաբերվում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Առաջին մեր խոսակցությունից զգացել եմ էն ջերմությունը, էսպես ասած, էն վախը, որ հանկարծ էս ամենը չձախողվի՝ զգույշ կլինես էստեղ, էս մի բանը էսպես չանես, այ սենց խնդիր կա, իմ փորձից գիտեմ, և այդ հոգատարությունը իմ զգացած ամենացնցող դրվագն է և կոնկրետ Անգելա Մերկելի հետ կապված, և դա շատ հուզիչ պահ է։ Ես իրենց անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ, ասոցիացիան էդպես է։ Երբ որ նրանք այնպիսի խանդաղատանքով են վերաբերում էս ամեն ինչին, ինչպես հարազատ մայրը, քույրը կամ ընտանիքի անդամները կարող են վերաբերել այս ամենին»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այդ ամենում աշխարհաքաղաքական ոչ մի թակարդ, ոչ մի նենգություն չկա։

«Կար մարդկային, սովորական, պարզ հոգատարություն մի երևույթի համար, որ իրենց համար էլ անհասկանալի է, բայց, չգիտեմ ինչի, իրենց համար էլ դարձել է շատ սիրելի»,– ասաց նա։

Նշենք, որ Փաշինյանն իր գրքի ընթերցողների անկեղծ զրույց է ունեցել ու պատմել նաև ընդհատակի, բանտի և վարչապետի կարգավիճակում իր ունեցած զգացողությունների մասին։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (658)

Ըստ թեմայի

Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության առաջին քայլերը
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել նոր հյուրանոցի բացմանը
Ոմանք մտածում են` ՊԵԿ–ն ապրում է քաղաքացու հաշվին. Փաշինյանը հանձնարարել է փոխել ընկալումը
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո բուֆետ չի եկել. նորընտիրների նոր բարքերը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ