02:28 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30720

Դավիթ Տոնոյանը խոսել է Սու–30ՍՄ–ների նոր խմբաքանակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հայաստանը շարունակում է Սու–30ՍՄ–ի հաջորդ խմբաքանակի մատակարարման բանակցությունները։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս մասին ասել է IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում։

Նա նշել է, որ Երևանը 12 Սու-30ՍՄ կործանիչ գնելու ցանկություն ունի։

«Մենք շարունակում ենք բանակցել Սու–30СՍՄ հաջորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կարող է պատրաստ լինել այդ արտադրանքը։ Մենք նախատեսում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում` հաջորդ տարվա սկզբին», – ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ ռուսաստանյան Սու–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է։

Սու–30ՍՄ–ը ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Իր տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ Սու-30ՍՄ–ը դասվում է 4++ սերնդի շարքը։ Այս մեքենայի գլխավոր նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանը ՍՈւ-30 ՍՄ-ով. նախարարը հանդիպել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ
Սու-30–ի թևերը կբարձրացնե՞ն Հայաստանի պաշտպանունակությունը
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ