21:23 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Ռեստորան

Ռեստորանները չեն փակվի. ի՞նչ են պայմանավորվել իշխանությունն ու ռեստորատորները

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
197 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է դժգոհ ռեստորատորների հետ, կողմերին հաջողվել է փոխզիջումային տարբերակ գտնել։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է հետաձգել ռեստորատորների համար շրջանառության հարկի բարձրացումը։ Այսպիսով, ուզում են պահպանել 6%–անոց հարկը առաջարկվող 8%–ի փոխարեն։

Ռեստորատորներին հնարավորություն կտան երեք տարվա ընթացքում մինչև 10% բարձրացման պատրաստվել։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ռեստորատորների ասոցիացիայի նախաձեռնող խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։

Հայաստանում 2018 թվականի հուլիսի 1–ից լիցենզիոն վճարը (քառակուսի մետրի համար հարկը) փոխարինել են շրջանառության 6% հարկով։ Ռեստորատորները մի կերպ համակերպվել էին դրան, սակայն բողոքի նոր ալիք բարձրացավ, երբ որոշվեց 2019 թվականի հունվարի 1–ից հարկը բարձրացնել մինչև 8%, իսկ 2020 թվականից` մինչև 10%։

Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո իշխանությունը միջանկյալ որոշում է կայացրել, որն այս պահին ձեռնտու է շահագրգիռ բոլոր կողմերի համար։

«Փետրվարի 14–ին կայացել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչների ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումը։ Նա տեղեկացրեց, որ կառավարությունը հանրային սննդի ոլորտում հսկման նոր կանոններ է սահմանել», – ասաց Բարսեղյանը։

Որոշվել է, որ 6%–ոց դրույքը ռեստորատորների համար պահպանվելու է մինչև 2022 թվականը։ Երեք տարվա ընթացքում իշխանությունը կաշխատի վիճելի կետերի շուրջ, իսկ ռեստորատորները կհարմարվեն հարկային նոր իրողություններին։ 2022 թվականից ռեստորատորները պարտավորվում են 10% հարկ վճարել շրջանառությունից։ Սակայն վճարած հարկի 4%–ը կարող է հետ գալ` գնված մթերքներից ու կոմունալ ծառայություններից։

Դեռ անհայտ է` ինչ մթերքի մասին է խոսքը ու այդ մթերքի վրա ծախսած գումարի ինչ չափի։ Չի բացառվում, որ 4% հանումը գործելու է այն պայմանով, եթե ռեստորատորները մթերք գնեն Հայաստանի գյուղացիներից։

Այսպիսով, իշխանությունը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, սակայն այս հարցով վերջնական որոշումն ու մանրամասներն ավելի ուշ կհրապարակվեն։

Վիճելի հարցերի շարքում է նաև շուկայի սպասարկումը նոր սերնդի դրամարկղային մեքենաներով։ Ռեստորատորները դեռ չեն կարող արձանագրել իրենց ծախսերը, քանի որ շուկայում ոչ ոք կտրոն չի տրամադրում։

Հարկային հանում կարելի է անել միայն կտրոններով հաստատված գնումներից։ Այսօր անհնար է դա անել, քանի որ ծախսերի առյուծի բաժինն այն մթերքն է, որի գնման ժամանակ կտրոն պարզապես չեն տրամադրում։ Իշխանությունը խոստացել է լուծել նաև այդ հարցը։

Ըստ թեմայի

Բողոքի ցույց նախարարության դիմաց. ստոմատոլոգները պահանջում են չեղարկել «աթոռի հարկը»
Գազի կռիվ փոքր Հայաստանում. հարկը հայկական է, գազը` ռուսական
Հարկը կգործի հետին թվով, կամ ինչպես ՀՀ ֆինանսների նախարարությունը կօգնի ավտովաճառողներին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ