00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսանդր Սարգսյանը պետությանը 18.5 մլն դոլար է տվել. մնաց մնացածը

© SputnikАлександр Саргсян
Александр Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է վերադարձրել նախկինում թաքցրած եկամուտները։ ԱԱԾ–ն շարունակում է կալանքի տակ պահել նրան պատկանող գույքը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին մամուլում առկա տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Полиция Праги - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը գտել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն. նա թաքնված էր Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ

18,5 մլն դոլարը Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել որպես իր նկատմամբ հարուցված քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում բացահայտված չարաշահումների փոխհատուցում։

Հիշեցնենք` ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ, 2018թ.–ի հուլիսի 9-ին  Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրվել։

2018թ.–ի նոյեմբերի 28-ին Իջևան քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, 30 միլիոն դոլար կվերադարձնի բյուջե։

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դրամ ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է,– ասել է Փաշինյանը,– և ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա:

Լրահոս
0