00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անծուխ Հայաստանի ֆինանսական երեսը. հանգցնում են ծխացող բյուջեն, թե՞ դրանից վառում ծխախոտը

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցЗапрет на курение в общественных местах вводится с 1 июня
Запрет на курение в общественных местах вводится с 1 июня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2019թ–ի մայիսի 1-ից ՀՀ կառավարությունը մտադիր է հանրային գրեթե բոլոր տարածքներում արգելել ծխելը, այն դեպքում, երբ Հայաստանի խոշոր հարկատուները ծխախոտ արտադրողներն են, տեղական արտադրանքի 17 տոկոսն էլ` ծխախոտը։ Sputnik Արմենիան փորձել է պարզել`կշահի Հայաստանն օրենքից, թե կտուժի։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում մտադիր են խստիվ արգելել ծխելը բոլոր հանրային վայրերում, այդ թվում` սրճարաններում ու սննդի կետերում։ Կառավարության այս նախաձեռնության մասին, թերևս, արդեն գիտեն բոլորը։ Բայց քչերը գիտեն, թե տնտեսական առումով այն ինչ օգուտ ու ինչ վնաս կարող է բերել Հայաստանին։

Այս հարցի միանշանակ պատասխանը չունեն նաև մասնագետները։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ այս պահին օրենքի ֆինանսական ազդեցության հաշվարկներ գոյություն չունեն։

«Երբ օրենքի նախագիծը կբերվի ամբողջական տեսքի, կտրվեն նաև գնահատականներ այն առումով, թե որքան կկրճատվի ծխախոտի սպառումը, և հարկային եկամուտների վրա ինչ ազդեցություն կունենա»,– ասաց Պողոսյանը։

Բայց առանց մասնագիտական հաշվարկների էլ փոխնախարարը համոզված է` եթե սահմանափակվում է ծխախոտի սպառումը, այն իր ազդեցությունն է ունենալու ոլորտից հավաքագրվող հարկային եկամուտների վրա։

Սպուտնիկ զրույց-Հայկ Սիմոնյան (14.02.19) - Sputnik Արմենիա
Ինչպես պայքարել ծխախոտի դեմ` «չծխաղտոտելով», թե՞ «անծուխ Հայաստանով». Սիմոնյանի դեղատոմսը

«Թե որքանով, կախված կլինի նրանից, թե ինչ լուծումներ կտրվեն նախագծում։ Այսինքն` որտեղ կարելի կլինի ծխել, որ ժամերին և այլն։ Քանի դեռ սրանք չկան, մենք չենք կարող գնահատել սպառման հնարավոր կրճատումը, հետևաբար նաև` հարկային եկամուտների հնարավոր կորուստը»,– ասաց պաշտոնյան։

Այն նախագիծը, որն այսօր հրապարակված է իրավական ակտերի նախագծերի պաշտոնական կայքում, արգելում է ծխել գրեթե ամեն տեղ, բացի ձեր տան տարածքից։ Եթե օրենքն այս տեսքով ընդունվի, իսպառ կարգելվի ծխել բոլոր պետական ու մասնավոր հիմնարկներում, գիտական, ուսումնական ու առողջապահական հաստատություններում, գրադարաններում, գրասենյակներում, տրանսպորտում, այդ թվում` տաքսիներում ու սեփական ավտոմեքենաներում, մանկական խաղահրապարակներում, այգիներում, ժամանցի ու սննդի բոլոր օբյեկտներում։

Նման նախագիծն առաջին հայացքից կարող է անհասկանալի լինել Հայաստանի պես երկրի համար, որի 10 խոշոր հարկատուներից 2-ը ծխախոտային բիզնեսով զբաղվող ընկերություններ են, որոնք միասին 2018թ–ին 55 մլրդ դրամի մուտք են ապահովել բյուջե։

Տնտեսագետ Գայանե Գաբրիելյանը կառավարության հակածխախոտային նախաձեռնությունը ծխախոտի արտադրության համար սպառնալիք չի համարում` վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն`տեղական արտադրողների արտադրած ծխախոտի 80 տոկոսը արտահանվում է։

Зажженная сигарета - Sputnik Արմենիա
Անծուխ Հայաստան. Արսեն Թորոսյանին մի կին հրավիրել է իրենց տուն`ամուսնուն բացատրելու

«2014թ–ից սկսած` ծխախոտի արտադրությունը Հայաստանում աճում է տարեկան 23-25 տոկոսով և աճում է արտահանման հաշվին։ Իսկ ներմուծումը նույն այդ տարիներին ավելանում է շատ ավելի ցածր տեմպերով։ 2015թ–ին Հայաստանից արտահանվել է 6 527 000 հատիկ ծխախոտ, ներմուծվել`1 620 300 հատ»,– ասում է տնտեսագետը։

Հայաստանյան արտադրության ծխախոտը հիմնականում արտահանվում է Արաբական Միացյալ էմիրություններ, Իրաք և այլ մուսուլմանական երկրներ, որտեղ ծխախոտի օգտագործման ու վաճառքի որևէ արգելք այսօր չկա։

Ի դեպ, ծխախոտի արտադրությունը Հայաստանի մշակող արդյունաբերությունում այսօր կազմում է 17.1 տոկոս։

Սննդի կետերում ծխելու արգելքին ու դրա հետևանքով այդ ոլորտից բյուջետային մուտքերի հնարավոր կրճատման մասին մտահոգությունները ևս տնտեսագետը չի կիսում։

Գաբրիելյանը չի բացառում, որ սրճարաններ չայցելող ծխողների փոխարեն նույն այդ վայրերը կսկսեն այցելել մարդիկ, որոնք նախկինում ծխից խուսափելով չէին գալիս։

Օրենքի բացասական ազդեցությունը, մեր զրուցակցի խոսքով, կարող է փոխհատուցվել նաև օրենքը խախտողներից գանձվող տուգանքների հաշվին։

«Անպայման կլինեն մարդիկ, որոնք կխախտեն օրենքը և կմուծեն տուգանքները։ Իսկ տուրքերն ու տույժերը նորից պետական եկամուտներ են։ Նման ցուցանիշներ կան։ Օրինակ` ՌԴ–ում 2017թ–ին նման մուտքերը կազմել են ավելի քան 7 մլն դոլար (ռուբլու հաշվարկով)։ Դրանք ևս զուտ տնտեսագիտական տեսանկյունից պետության համար մուտքեր են»,– ասաց Գաբրիելյանը։

Курильщик на улице Амиряна - Sputnik Արմենիա
«Անծուխ Հայաստան». գործարարները հակածխախոտային օրենքում տեսնում են պոպուլիզմ և ձախողում

Այդուհանդերձ, սրանք առայժմ վերացական հաշվարկներ են։ Բայց օրենքի ընդունումից հետո կառավարությունն իր առջև խնդիր է դրել պաշտոնապես հաշվարկել ոչ միայն հարկերի ու եկամուտների ավելացումն ու նվազումը, այլև ծխախոտի օգտագործման հետևանքով հիվանդությունների և մահացությունների աճն ու կրճատումը։

«Առաջիկա 5 տարիների ընթացքում կկարողանանք ուսումնասիրել օրենքի ընդունման ազդեցությունը և՛ առողջապահության, և՛ տնտեսության վրա»,– նշեց Գայանե Գաբրիելյանը։

Ծխողների կյանքը բարդացնող օրենքը նախատեսվում է կիրառել ընդունվելուց անմիջապես հետո` մայիսի 1-ից: Բայց դրա որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն աստիճանաբար։ Այսպես` եթե սննդի կետերում ու փակ տարածքներում, այդ թվում` տրանսպորտում, ծխելը կարգելվի մայիսի 1-ից, ապա կիսափակ տարածքներում` 2022 թվականի մայիսի 1-ից: Վաճառասրահներում ծխախոտ, սիգար, նարգիլե, այքոս և ծխախոտի այլ փոխարինիչներ ցուցադրելու արգելքն էլ ուժի մեջ կմտնի 2020 թ- հունվարի 1-ից:

Արգելքների թվում, ի դեպ, հատուկ նշվում է ծխախոտի տեսքով ապրանքների (կոնֆետ, ծամոն, գրենական պիտույք, խաղալիք) վաճառքը։

Լրահոս
0