00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատող է, ստրուկ չէ. պատգամավորներն առաջարկում են այլընտրանքային արհմիություններ ստեղծել

© Sputnik / Aram NersesyanСотрудник кабельного завода "Ин-Ви Лайн" за работой у станка
Сотрудник кабельного завода Ин-Ви Лайн за работой у станка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արհմիությունները ներկայիս ձևաչափով չեն աշխատում, քանի որ աշխատակիցները հարցեր չեն բարձրացնում աշխատանքը կորցնելու վախի պատճառով։ Փոփոխությունների նպատակը աշխատակիցների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացումն է ու գործատուների վերահսկողությունից արհմիությունները դուրս բերումը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. «Պրոֆմիությունների մասին օրենքում» փոփոխություններ անելը թույլ կտա այլընտրանքային և ավելի արդյունավետ արհմիություններ ստեղծել։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց փաստաթղթի հեղինակներից մեկը, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Առաջարկած փոփոխությունների համաձայն` արհմիություններ կկարողանան ստեղծվել ոչ միայն կոնկրետ ձեռնարկության կամ կազմակերպության աշխատակիցների կողմից, այլ անկախ մասնագետների, որոնք կկարողանան աշխատակիցների իրավունքների պահպանման շուրջ արդիական հարցեր բարձրացնել։

Министр труда и социальных вопросов Армении Мане Тандилян в парламенте (5 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանին արհմիություններ են պետք. Մանե Թանդիլյանը մի քանի դիտարկում է ներկայացրել

«Քանի որ այսօր այդ արհմիությունների ֆինանսավորման հիմնական աղբյուրը կա և մնում է գործատուի պահումները, աշխատողներն իրենց գործողություններում սահմանափակ են։ Այնպիսի իրավազուրկ արհմիություններ կան, որոնք «ստորագրում են» գործատուի ցանկացած որոշման տակ», – ասաց Պետրոսյանը։

Այդպիսով, ըստ նրա, այդ արհմիությունները չափից դուրս ֆորմալ են գործում` չպաշտպանելով իրենց անդամների իրավունքները։ Ներկայիս փոփոխությունները, նրա խոսքով, թույլ կտան առանց առկա կազմակերպություններին վնաս հասցնելու ստեղծել նորը։

«Նոր անկախ արհմիությունները կպաշտպանեն տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների իրավունքները, որոնք աշխատում են տարբեր գործատուների մոտ։ Հատկապես, այն դեպքերում, երբ այդ մարդիկ չեն վստահում իրենց լոկալ արհմիություններին», – ասաց Պետրոսյանը։

Եթե արհմիությունների նպատակը աշխատակիցների իրավունքները պաշտպանելն է, ապա ինչու է պետք զրկել նրանց ցանկացած արհմիություն ընտրելու իրավունքից։ Պատգամավորը կարծում է, որ նման արհմիությունների ստեղծումը թույլ կտա խթանել մրցակցությունը և արդյունավետ կերպով պաշտպանել աշխատավորների իրավունքները։

Առկա օրենքի համաձայն` հնարավորություն կա արհմիություններ ստեղծել միևնույն ոլորտի տարբեր կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցների միջև։ Փոփոխությունները թույլ կտան աշխատակիցներին անդամակցել ոչ միայն կոնկրետ ոլորտի արհմիություններին, այլև ուրիշ ոլորտների։

Նախագծի մշակման փուլում հեղինակները հարյուրավոր նամակներ են ստացել այն մարդկանցից, որոնք կցանկանային անդամակցել նոր արհմիությունների։ Դիմողներից շատերը դժգոհ էին գոյություն ունեցող արհմիություններից, քանի որ դրանք պարզապես իրենց իրավունքները չեն պաշտպանում։

Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն իր հերթին հայտարարեց, որ փոփոխությունների նախնական տարբերակը ենթադրում էր վերացնել ոլորտային արհմիությունները։ Նրանք դեմ են հանդես եկել, արդյունքում առաջացել է ներկայիս տարբերակը, որը միևնույնն է չի գործելու։

«Արդյո՞ք ներկայիս պայմաններում աշխատողը կհանդգնի թողնել իր գործատուի արհմիությունը և անդամակցել մեկ այլ արհմիության։ Դա անիրատեսական է։ Ինչպե՞ս դրան կնայի գործատուն», – ասաց Փիլիպոսյանը։

Սրան ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք պայքարում են այն բանի դեմ, որ աշխատողը դադարի ընկալվել որպես «ստրուկ» և չմտահոգվի, թե ինչ կմտածի գործատուն։

«Եթե մենք ստրուկների ինստիտուտ ենք ձևավորում, ապա ես դեմ եմ ձեր հայտարարությանը», – նշեց Զոհրաբյանը։

Նա կարծում է, որ այս հարցում պետք է գնալ «հեղափոխական փոփոխությունների ճանապարհով»։

Լրահոս
0