08:31 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Մարտի 2, 2008 թվական

Հայաստանի զինուժը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին. Տոնոյան

© AP Photo /
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27610

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է 10 տարի առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններում բանակի մասնակցության խնդրին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հայաստանի զինված ուժերը մասնակցել են 2008թ–ի մարտի 1-ի իրադարձություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել, կատարել են իրենց պարտականությունները»,– ասել է նախարարը` միաժամանակ չցանկանալով գնահատել` օրենքի սահմաններում է գործել բանակը, թե ոչ։

«Քանի որ հայտարարվել է նախաքննության ավարտ, և մտնում ենք է դատաքննության փուլ, ես կխուսափեմ որևիցե գնահատական տալ։ Բայց որ Զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, փաստ է»,– նշել է Տոնոյանը։

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով կատարվող նախաքննական գործընթացներին, Տոնոյանը հայտնել է, որ այն ազդում է ՀՀ զինված ուժերի հեղինակության վրա։

«Իհարկե և՛ ավագ, և՛ բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա կա որոշակի ազդեցություն`հաշվի առնելով նախաքննական փուլը. անընդհատ հրավերներ ՀՔԾ և այլ վայրեր։ Բայց միանշանակ է, որ բոլորը զինված ուժերում այն եզրակացության եկան, որ ԶՈւ–ն պետք է ապաքաղաքական մարմին լինի»,– ասել է Տոնոյանը։

Նախարարի խոսքով` այս հարցում իր հետ համակարծիք է վարչապետ Փաշինյանը։ Եվ վերջին համապետական ընտրությունները, Տոնոյանի համոզմամբ, հաստատեցին իշխանության համոզմունքը, որ բանակը չպիտի խառնվի քաղաքական որևէ գործընթացի։

Ըստ թեմայի

Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Մարտի 1-ի մասին ֆիլմի հետ. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյան. «Մարտի 1-ի մասին ֆիլմում պետք է լինեին նաև Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանը»
«Մեղավոր են նշանակում, հետո նոր պարզում». Լարիսա Ալավերդյանը` Մարտի 1–ի գործի մասին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ