00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի դատական համակարգի «սև խոռոչները», կամ ինչ փոխվեց թավշյա հեղափոխությունից հետո

© Sputnik / Asatur YesayantsГагик Арутюнян
Гагик Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագիկ Հարությունյանի գնահատմամբ` Հայաստանի դատական համակարգը հետ է մնում նախկին խորհրդային երկրների համակարգերից։ Իսկ Արտակ Զեյնալյանի համոզմամբ`Հայաստանի արդարադատությունը թավշյա հեղափոխությունից հետո բարելավվել է։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունն անցնող 20 տարիների ընթացքում ավելացել է։ Այսօր` փետրվարի 26-ին ՀՀ քաղաքացիական և քրեական վերաքննիչ դատարանների հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Министр юстиции Артак Зейналян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արդարադատության նախարարն արձագանքեց բանտում Քոչարյանին այցելելու մասին տեղեկությանը

«Փաստ է, որ դատական ակտերը դարձել են մատչելի, և յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել նմանատիպ դատական ակտեր, դիրքորոշումներ այդ դատական ակտերի առթիվ։ Սա նվազեցնում է կամայականության դրսևորումն ու կանխատեսելի է դարձնում գործի ելքը»,– ասաց նախարարը` հավելելով, որ դատական համակարգում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին նույն դիրքորոշումը հայտնել է թե՛ ընդդիմադիր դաշտում գտնվելիս, և թե՛ իրավապաշտպան եղած ժամանակ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` դատական ակտերի 94 տոկոսն այսօր չեն բողոքարկվում։ Դա, ըստ Զեյնալյանի վկայում է դատարանների ու դրանց որոշումների նկատմամբ հանրության վստահության մասին։ Ընդ որում, վերադաս ատյանում բացահայտված ստորադաս ատյանի թույլ տված սխալները, նախարարի դիտարկմամբ, նվազեցնում են սխալների կրկնության հավանականությունը։

«Մենք տարիների դատական սխալների շտեմարան ունենք կուտակած։ Եվ պետք է աշխատենք այս ունեցվածքը պահպանել և զարգացնել արդարադատությունը»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է նախա և հետհեղափոխական արդարադատություններին, Արտակ Զեյնալյանը նշեց, որ դրանցում ևս տարբերությունները նկատելի են, մասնավորապես` խափանման միջոցների ընտրության հարցում։

«Ես կարծում եմ այդ տարբերությունները կան, որովհետև նվազել են, օրինակ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների քանակը։ Պակասել է նաև այդ միջնորդությունները չբավարարելու քանակը։ Մեծացել են նաև արդեն ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեպքերը։ Սա չնկատել, կարծում եմ, չի կարելի։ Ասեմ ավելին` Հայաստանի պատմության մեջ մինչև հեղափոխությունը չէր եղել դեպք, որ դատախազությունը բացարկ ներկայացներ դատավորին։ Հիմա կա այդպիսի դեպք։ Իսկ դա նշանակում է, որ դատավորը դատախազի թիմում չէ։ Այդ երկու մարմինները տարանջատված են իրարից։ Այսպիսի բան ՀՀ պատմության մեջ չի եղել»,–ասաց Զեյնալյանը։

Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Անցումային արդարադատություն. որքա՞ն խորն ենք փորելու

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված Գագիկ Հարությունյանը քաղաքացիական և քրեական վերաքննիչ դատարանների հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում իր ելույթում նշեց, որ 2018թ.–ին վերաքննիչ դատարաններն ավելի շատ դիմումներ են ստացել, քա 2017–ին։

«Օրինակ` Քրեական վերաքննիչ դատարանն 2018թ.–ի ընթացքում ստացել է 4216 վերաքննիչ բողոք, որը 13 տոկոսավ ավելի է նախորդ տարվա բողոքներից։ Այս բողոքներն առաջին ատյանում քննված գործերի 16.6 տոկոսն են կազմում, այն դեպքում, երբ անցած տարի կազմել են 15.2 տոկոսը»,– ասաց Գագիկ Հարությունյանը։

Քաղաքացիական և քրեական գործերով Վերաքննիչ դատարաններում դիմում–բողոքների թիվն աճել է 8.4 տոկոսով։

Այդուհանդերձ, Գագիկ Հարությունյանի խոսքով, Հայաստանի դատական համակարգում դեռևս շատ են «սև խոռոչները»։

Էլեկտրոնային արդարադատության, էլեկտրոնային կառավարման ներդրման մակարդակով Հայաստանը, Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, հետ է մնում Ուզբեկստանից, Ղազախստանից ու նախկին ԽՍՀՄ այլ երկրներից։

Լրահոս
0