15:14 26 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.98
  • GBP640.13
  • EUR550.08
  • RUB7.56
Նորակառույց

Խաբեություն. «Մի կտուրի տակը» 2000 դրամ կանխավճարով բնակարան է առաջարկում. «Ժողովուրդ»

© Photo: Gazprom Armenia official site
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
175820

«Ժողովուրդ» թերթը փորձել է բացել «Մի կտուրի տակ» ծրագրի մութ կողմերը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրել է. «Արդեն մի քանի ամիս է` համացանցում ակտիվ գովազդվում է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու և կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի գնելու համար»:

Թերթի տվյալներով` այս ծրագրից օգտվելու համար դիմել է արդեն ավելի քան 50 հազար մարդ, ու շատերը պատրաստվում են դիմել՝ հերթ կանգնելով ծրագրի գրասենյակների առաջ: «Միայն թե կասկածներ կան, որ իրականում այս ծրագիրը լավ մտածված խարդախության շղթա է, որ արվում է քաղաքացիներից գումար շորթելու համար:

Պայմանները բավականին գայթակղիչ են. բնակարան ապահովելու խոստման դիմաց քաղաքացիներին առաջարկում են վճարել սիմվոլիկ գումար՝ 2 հազար դրամ` քաջ գիտակցելով, որ աֆյորան բացահայտվելուց հետո, երբ պարզվի՝ որևէ բնակարանաշինություն չի իրականացվում, ոչ բոլորը կպահանջեն այդ գումարը` մոռացության տալով այն:

Փոխարենը հեղինակները կհասցնեն կլորիկ գումարի տեր դառնալ»,–գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն է արել` այս ծրագրի` Էջմիածնի գրասենյակի գործունեության հետ կապված: Պարզվում է՝ դեռ հատկացված չեն այն հողատարածքները, որտեղ պետք է տները կառուցվեն:

Արմավիր մարզում ծրագրի համակարգող Վան Հայրապետյանը հայտարարել է, թե Մեծամոր, Էջմիածին քաղաքների քաղաքապետերն աջակցում են իրենց ծրագրին, այնինչ Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը` ասելով, որ միայն տեղյակ է այդ ծրագրի գոյության մասին և ոչ մի բան ավելի:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Համայնքի կողմից որևէ տարածք չի տրամադրվել այդ կազմակերպությանը:

Մեզ դիմել են այդ հարցով, բայց ես, տեսնելով, որ որևէ փաստաթուղթ չկա, ասացի, որ բացառում եմ նման պարագայում տարածք տրամադրելու գործընթացը»,–գրել է թերթը:

Չնայած «Ժողովրդի» թղթակցի համառ պնդումներին` այս ծրագրի ղեկավարներն այդպես էլ իրենց գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել, ինչն արդեն կասկածելի է:

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է ոչ միայն Արմավիրի, այլև մի շարք այլ մարզերում, նաև Երևանում: Ու ենթադրվում է՝ այստեղ ևս խաբեությամբ: Մնում է՝ իրավապահները զբաղվեն այս հարցով:

թեգերը:
Հայաստան, Երևան

Գլխավոր թեմաներ