08:25 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը մնաց կալանքի տակ. 2 շաբաթից կգա դատարան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (151)
155 0 0

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով հանրային հետաքրքրություն առաջացրած դատաքննությունը կմեկնարկի շուրջ 2 շաբաթից։ Փաստաբանները խոստանում են ժամանակ չկորցնել ու արագ ծանոթանալ նյութերին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Գրիգորյանի փաստաբանի` կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Դռնփակ նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Նա նաև հայտնեց, որ շուրջ 2 շաբաթ անց կմեկնարկի արդեն Մանվել Գրիգորյանի նկատմամբ դատական նիստը, քանի որ գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատաքննության։

«Գործի նյութերը դեռ չենք ստացել։ Կարծում եմ` կպահանջվի շուրջ 2 շաբաթ։ Մի քանի փաստաբան ենք, միասին արագ կարգով կծանոթանանք, օր առաջ կհայտնվենք դատարանում»,– ասաց նա։

Իսկ նրանց պաշտպանյալը` Մանվել Գրիգորյանն այս պահին կալանավայրում չէ։ Նա շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Գրիգորյանի առողջությունը կտրուկ վատացել էր, և փետրվարի 8-ին նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Հիշեցնենք` 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող, ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում կատարված խուզարկության արդյունքները:

2019թ–ի փետրվարի 14-ին ՀՔԾ–ն հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ավտոմեքենաներ, պահածոյացված սնունդ։

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (151)

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, գեներալի մեղադրանքը լրացվել է
Ի՞նչ վիճակում է Մանվել Գրիգորյանը. պարզաբանում է բուժկենտրոնի տնօրենը
Արսեն Մկրտչյանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը՝ մեղադրանքի մի մասով
Մանվել Գրիգորյանի գործի նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատարան
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ