23:35 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Արսեն Թորոսյան

Թորոսյանը դիմել է մարդասպան ինդուստրիայի պաշտպաններին. պատասխանը չի ուշանա

© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19002

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է «տնտեսագիտությունից գրեթե բան չհասկացողներին և մարդասպան ծխախոտային ինդուստրիայի շահերը պաշտպանողներին»։ Ուղերձի հասցեատերերը պատասխան են նախապատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայկական կողմին տվյալներ է փոխանցել այն մասին, թե ծխելու արգելքը մտցնելուց հետո ինչ է տեղի ունեցել ռեստորանային բիզնեսի հետ։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` միևնույն ժամանակ դիմելով ծխախոտային ինդուստրիայի պաշտպաններին։

Հայաստանում վերջին ամիսներին չի դադարում ռեստորանատերերի և առողջապահության նախարարության վիճաբանությունը, որը ծագել է հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքի պատճառով։

«Հատուկ հանրային առողջապահությունից և տնտեսագիտությունից գրեթե բան չհասկացողների կամ ավելի ազնիվ կլինի ասել՝ մարդասպան ծխախոտային ինդուստրիայի շահերը պաշտպանողների համար, տեղադրում եմ մի հատված ՌԴ առողջապահության նախարարության կողմից մեզ տրամադրված մի տեղեկանքից, որը ցույց է տալիս թե ինչ է տեղի ունեցել ռեստորանային բիզնեսի հետ ծխելու սահմանափակումներ մտցնելուց հետո ՌԴ համար ամենաճգնաժամային 2014 թ․-ին», – գրել է Թորոսյանը։

Նախարարը մեջբերել է Ռուսաստանի գերատեսչության հաղորդագրությունը, ըստ որի` Ռեստորանների և հյուրանոցների սեփականատերերի ասոցիացիայի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել եկամուտների հավանական կորստի առնչությամբ, բայց գործնականում դա բացասաբար չի ազդել հանրային սննդի ծառայություններ մատուցող կազմակերպությունների եկամտի վրա։

«Պաշտոնական տվյալների համաձայն` հանրային սննդի շրջանառությունը 2012-2016 թվականներին ավելացել է 40,7%–ով (1,02–ից 1,43 մլրդ ռուբլի)։ Ծխելն արգելող օրենքի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, անկախ ֆինանսական ճգնաժամից, սրճարաների, ռեստորանների և բարերի շրջանառությունը 2014 թվականին 2013 թվականի համեմատ աճել է 1,6%–ով», – գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ նման միջոցները կարող են դրական տնտեսական արդյունքի հանգեցնել` բարձրացնելով եկամուտները ինչպես երեխաների հետ ընտանիքների և չծխողների այցելությունների քանակի աճի, ռեստորաններում ավելի շատ ժամանակ անցկացնելու, այնպես էլ ծխելու հետ կապված ծախսերի նվազեցման հաշվին։ Ռուսաստանի առողջապահության նախարարության ուսումնասիրության համաձայն` աշխատատեղերում և հասարակական վայրերում ծխելը հանգեցնում է ծխող աշխատակիցների աշխատանքի արտադրողականության նվազեցման և հիմնարկի մաքրման ու տեխնիկական սպասարկման, օդափոխման համակարգի, մատուցողների հագուստի ավելի հաճախակի լվացման և այլ խնդիրների հետ կապված ծախսերի բարձրացման։

«Թեմայի քննարկման պահին մենք նաև ակտիվորեն ներգրավել ենք ռեստորանատերերի և բարերի սեփականատերերին, որոնք ծխելու արգելքը սեփական նախաձեռնությամբ արդեն կիրառել էին իրենց հաստատություններում և կարող էին ասել, թե ինչպես է դա անդրադարձել իրենց եկամուտների և հաճախելիության վրա։ Նրանք հաստատել են նման միջոցների կիրառման դրական ազդեցությունը», – գրված է հաղորդագրության մեջ։

Ռեստորանատերերը, բնականաբար, այս դիրքորոշման հետ համաձայն չեն։ Նրանք ընդգծում են, որ ճիշտ չէ օրինակ բերել մի երկիր, որ Հայաստանի տնտեսությանը ոչ համազոր տնտեսություն ունի։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ռեստորանատերերը պատրաստվում են պատասխանել Թորոսյանին։ Այս պահին  թեմայի վերաբերյալ հարցում է իրականացվում ավելի քան 250 հաստատության սեփականատերերի հետ։ Ռեստորանատերերի մեծամասնությունն արդեն ընդգծել են, որ օրենքը թերություններ ունի և պետք է լրամշակվի։

Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին ՀՀ առողջապահության նախարարությունը «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծ էր ներկայացրել։ Նախագծի համաձայն` առաջարկվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների, դրանց անալոգների և ծխախոտանյութի փոխարինիչի (այդ թվում` նարգիլեի) օգտագործումը բժշկական և կրթական հաստատությունների, այդ թվում բուհերի տարածքում, թատրոններում և համերգային համալիրներում, թանգարաններում, գրադարաններում, կինոթատրոններում, ժամանցի կենտրոններում, մարզասրահներում և մարզադաշտերում։ Օրինագծի ընդունման դեպքում Հայաստանում առաջին անգամ օրենսդրական մակարդակով ծխելը կարգելվի նաև ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում և առևտրի կենտրոններում։

Ըստ օրենքի նախագծի` վերոնշյալ վայրերում ծխախոտ վաճառելու համար 500 հազար դրամ տուգանք է նախատեսում, իսկ ծխելու համար` 200 հազար դրամ Ավելացնենք, որ Հայաստանում ամսական միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է։

Ըստ թեմայի

Գաբրիելյան. «Հանրային վայրերում ծխելն արգելելու օրենքը նվազ խիստ է»
Ծխելու մասին` թվերով
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ