07:03 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Ձեռնաշղթաներ

Ինչու՞ են ձերբակալվել ՊՎԾ աշխատակիցները. «Հրապարակը» մանրամասներ է պարզել

CC0 / Pixabay / 3839153 / Handcuffs
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30010

«Հրապարակ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության կալանավորված աշխատակիցների գործից:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կալանավորված աշխատակիցների գործի հիմքում բժշկական ոլորտի տենդերներն են, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նախկինում կահույքի բիզնես անող կազմակերպությունը որոշել է առողջապահական մատակարարումներով զբաղվել, և հանուն դրա փոխվել են մրցութային պայմանները»,– նշված է հոդվածում։

Պարբերականին բացատրել են, որ առողջապահական մատակարարումների պայմանները փոխել կարող է միայն տվյալ բժշկական հաստատությունը՝ բժշկական կենտրոնի տնօրենը։

«Նշանակում է, որ մեղադրյալների թվում պետք է լինի նաև «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրենը։ Սակայն բանն այն է, որ տնօրեն Արման Հովակիմյանն առաջնորդվել է ՊՎԾ-ից ստացված գրությամբ, որտեղ նրան հրահանգել են փոխել մրցութային պայմանները։ Քիչ հավանական է, որ այս գրության մասին նա չի զեկուցել իր անմիջական ղեկավարին՝ առողջապահության նախարարին։ Բայց մեզ հավատացնում են, որ հենց այդպես էլ եղել է։ Գրությունն ուղարկողները կալանքի տակ են»,– գրում է թերթը։

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայությունը փետրվարի 26-ին հայտնեց, որ իրենց աշխատակիցներից երկուսը ձերբակալվել են։ ՊՎԾ–ն հայտնեց նաև, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք։

Ըստ թեմայի

Հայտնի է, թե ով է կաշառքի գործով ԱԱԾ ձերբակալած պաշտոնյան
ՊՆ պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. տեսանյութ
Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը
Ահազանգ, հետապնդում, ձերբակալություն. ոստիկանության նոր բացահայտումները
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ