08:42 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
ՀՀ կառավարության շենք

Օպտիմալացումը շարունակվում է. կառավարությունը փակեց ևս երեք ընկերություն

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25520

Ոռոգման կազմակերպման գործառույթը կառավարությունը վերապահում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը: 3 պետական ընկերություն կդադարեն գործել:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում առանց քննարկման հավանության արժանացավ «Մելիորացիա» և «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ–ների օպտիմալացմանը վերաբերող որոշումը: Համապատասխանաբար 2004 և 2006թթ-ին ստեղծված այս ընկերությունների գործառույթներն այսուհետ կվերապահվեն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:

Նշենք, որ «Մելիորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված էին ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Իսկ «Ջրառ» ՓԲԸ-ն իր մեջ ներառում էր «Որոտան-Արփա-ջրառ»,«Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ները:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը դադարեցրեց Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը և դրա գործառույթները ևս վերապահեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:

թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ