16:13 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Էլեկտրական ցանցեր

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն ազատվեց հարկային պարտավորությունից

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Կառավարությունը հարկերից ազատեց Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի կառուցման մեջ ներգրավված ընկերությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» 100-տոկոսանոց պետական ընկերությունն ազատվեց 615 255 000   դրամ շահութաբաժնի վճարման պարտավորությունից:

Բանն այն է, որ 2016թ-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ներդրումային ծրագրի իրականացման արժեքը հաշվարկել էր 5 742 000 000 դրամ, որից շահութահարկը ներկա պահին կազմում է 615 255 000 դրամ:

կառավարությունը որոշեց այս գումարը ներել ընկերությանն ու այն ավելացնել ԲԷՑ-ի կանոնադրական կապիտալին:

Հիշեցնենք` ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2018թ-ի հուլիսին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ուսումնասիրություն էր կատարել ու պարզել, որ ընկերությանը պատկանող ավտոտրանսֆորմատորից բացակայում է 26.1 տոննա պղնձե փաթույթ` որպես մետաղի ջարդոն 52.000.000 ՀՀ դրամ արժեքով:

Պարզվել էր նաև, որ ԲԷՑ-ի տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել էր ԲԷՑ-ի աշխատողների միջոցով: Այդ մարդիկ աշխատավարձ էին ստացել տնօրենի տունը կառուցելու համար, որն իրենց պարտականությունը չէր:

Հարուցվել էր քրեական գործ:

Իսկարդեն 2019-ի փետրվարի 13-ին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարեց, որ աճուրդի է հանել  «ԲԷՑ» ՓԲԸ-ին պատկանող «Արմենիա» զբոսանավը:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ