08:32 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Խաղղատուն

Մոլախաղերն ու տոտալիզատորները «կվտարվեն» Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի

CC0 / Michał Parzuchowski
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13810

ԱԺ պատգամավորների և կառավարության առաջարկած օրենքով նախատեսվում է մոլախաղեր կազմակերպելու իրավունք տալ միայն Հայաստանի 4 բնակավայրերում ու որոշ սահմանափակումներով:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Կառավարությունն այսօր քննարկեց վիճակախաղերի ու մոլախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու նախագիծը, հավանություն տվեց և ուղարկեց խորհրդարան:

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է մոլախաղեր, ավտոմատացված շահումով խաղեր, տոտալիզատորներ կազմակերպել Հայաստանի միայն 4 բնակավայրում` Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան և Սյունիքի մարզի Մեղրի համայնքի համայնքների վարչական սահմաններում:

«Մոլախաղերով հրապուրվելը կդառնա շատ ավելի դժվար»,- նախագիծը ներկայացնելով` ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Միաժամանակ նախագիծը տուգանքներ է նախատեսում կարգ խախտողների համար:

Այսպես` առաջարկվում է մոլախաղերով հրապուրվելու հետևանքով ընտանիքին նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն վիճակախաղին մասնակցելու իրավունք տված անձանց տուգանել 500 000 դրամի չափով:

Առաջարկվում է նաև հանրային նշանակության օբյեկտներում (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ, գազալցակայան, առևտրի սրահ, զվարճանքի և հանրային սպասարկման այլ վայրեր) արգելափակել ինտերնետ շահումով խաղերի կայքերի հասանելիությունը։ Հակառակ դեպքում տվյալ օբյեկտի սեփականատերը կտուգանվի 1 միլիոն դրամի չափով:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ