23:38 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Տիգրան Ավինյան

Կառավարության նիստը սկսվեց Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը հարգելով

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23 0 0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկով գործադիրի անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին 30 տարի առաջ զոհված հայրենակիցների հիշատակը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվար — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր աշխատանքը սկսեց Սումգայիթի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։

«31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին ջարդերը Բաքվում, Կիրովաբադում և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում։ Սումգայիթի ջարդերն այն օրինակներից են, երբ ազգային, էթնիկ ու ռասայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները։ Նման օրինակները եզակի չեն եղել մեր պատմության մեջ, և ես կարծում եմ` պատմությունից մենք մեր դասերը սերտել ենք»,– մինչ կառավարության նիստը սկսելը ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա առաջարկով կառավարության նիստի ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 30 տարի առաջ էթնիկ խտրականության զոդ դարձած հայրենակիցների հիշատակը։

1988թ.–ի փետրվարի 27-29–ը Ադրբեջանի Սումգայիթ հայաբնակ քաղաքում տեղի ունեցած կոտորածների զոհ դարձան տասնյակ հայեր, հարյուրավորները վիրավորվեցին։

Այդ ողբերգությունը բեկումնային կետ դարձավ հայ–ադրբեջանական ազգամիջյան հակամարտության սրման մեջ և հանգեցրեց Սումգայիթից Արցախ ու Հայաստան հայ փախստականների առաջին հոսքերին։

Ըստ թեմայի

Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը
Սումգայիթյան ջարդերն ադրբեջանցիների աչքերով
Սումգայիթում հայերի ջարդը էթնիկ զտումների հիմք է դարձել. Միրզոյանը` Մոսկվայում
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ