07:50 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Դավիթ Սանասարյան

Ովքե՞ր են ՊՎԾ–ի ձերբակալված աշխատակիցները. պարզաբանում է Դավիթ Սանասարյանը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24201

ՊՎԾ պետը որոշ մանրամասներ է հայտնել, թե ովքեր են իր ձերբակալված ենթականերն ու ինչ պատմության մեջ են ընկել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր ղեկավարած կառույցի աշխատակիցների ձերբակալման մասին լուրերին, ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են»,– ասաց նա` խոսելով ձերբակալված աշխատակիցների մասին և հիշեցնելով, որ նրանց մեղքը դեռ պետք է ապացուցվի։ Ընդ որում` նախաքննությունը պետք է ապահովի գաղտնիությունը։

Սանասարյանը նաև հայտարարեց, որ անձամբ է աշխատանքի ընդունել երկու աշխատակիցներին, որոնք նաև հորեղբոր որդիներ են։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող երրորդ անձին` Դավիթ Ադյանին, որը Սամվել Ադյանի հարազատ եղբայրն է, ոչ միայն չի ձերբակալվել, այլև նույնիսկ ԱԱԾ չի հրավիրվել։

«Դավիթ Ադյանը շարունակում է իր ուսումնասիրությունները բժշկական համալսարանում»,– ասաց Սանասարյանը։

Այդուհանդերձ, եթե իր աշխատակիցների մեղավորությունն ապացուցվի, Դավիթ Սանասարյանը համաձայն է, որ նրանք կրեն օրենքով նախատեսված պատիժը։

Անդրադառնալով կոնկրետ դեպքին, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել իր աշխատակիցներին` ՊՎԾ պետն ասաց. «Հեմոդիալիզի շուկան շարունակելու ենք ուսումնասիրել` անկախ նրանից, թե ում շահ է այստեղ տրորվում, պետության շահը պետք է պահվի»։

Սանասարյանը նաև որոշ մանրամասներ ներկայացրեց աղմուկ հանած պատմությունից։

Նրա խոսքով` հեմոդիալիզի ոլորտում «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մրցակցությունը չի ապահովվել, գնումները կատարվել են միայն մեկ աղբյուրից։

«Մենք առաջարկություն ենք արել, և մեր առաջարկության արդյունքում առաջին անգամ 8-9 կազմակերպություններ են մասնակցել մրցույթին։ Նախկինում մատակարարումներ իրականացրած «Զորաշեն» ՍՊԸ–ն չի համապատասխանել տեխնիկական պահանջներին,–ասաց նա։

Սանասարյանը վստահեցրեց, որ իրենց խնդիրը այս կամ այն ֆիրմայի շահերն առաջ տանելը չէ, այլ պետական գնումների գործընթացում չարաշահումներ թույլ չտալը։

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Փետրվարի 27-28-ի գիշերը կալանավորվել է նաև մինչ այդ նույն գործի շրջանակում հարցաքննված «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանը։

Նշենք, որ հենց այս կազմակերպությունն է տարիներ շարունակ հեմոդիալիզի պարագաներ մատակարարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։

Ըստ թեմայի

ՊՆ պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. տեսանյութ
Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը
Ահազանգ, հետապնդում, ձերբակալություն. ոստիկանության նոր բացահայտումները
թեգերը:
Դավիթ Սանասարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ