07:01 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Սարգսյան

© Photo : press office of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
97 0 0

ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` փետրվարի 28-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ»,– ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։

«Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»:

Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

1 / 3
Արմեն Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգելու սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

1988թ.–ի փետրվարի 27-29–ը Ադրբեջանի Սումգայիթ հայաբնակ քաղաքում տեղի ունեցած կոտորածների զոհ դարձան տասնյակ հայեր, հարյուրավորները վիրավորվեցին։

Այդ ողբերգությունը բեկումնային կետ դարձավ հայ–ադրբեջանական ազգամիջյան հակամարտության սրման մեջ և հանգեցրեց Սումգայիթից Արցախ ու Հայաստան հայ փախստականների առաջին հոսքերին։

Ըստ թեմայի

Հրդեհ Սումգայիթի առևտրի կենտրոնում. 60 մարդու տարհանել են
Սումգայիթի ջարդերը Արցախում իրականացվող խաղաղ ցույցերի պատասխանն էր. Փաշինյան
Սումգայիթի ջարդերն ատելության և քսենոֆոբիայի շարունակական դրսևորումն են. ԱԳՆ
թեգերը:
Սումգայիթ, Ծիծեռնակաբերդ, Արմեն Սարգսյան, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ