03:21 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Մյասնիկյանի արձանի մոտ

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1–ի անմեղ զոհերի հիշատակին

© Photo / official site of the President of RA.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
114 0 0

ՀՀ նախագահը ծաղիկներ է խոնարհել Երևանի Մյասնիկյանի արձանի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով  2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Президент Армении Армен Саркисян почтил память жертв 1 марта
© Photo / official site of the President of RA.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Մյասնիկյանի արձանի մոտ

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաներին, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

 

Ըստ թեմայի

Վերաքննիչ դատարանը չեղարկել է Մարտի 1–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի կալանավորումը
«Մեղավոր են նշանակում, հետո նոր պարզում». Լարիսա Ալավերդյանը` Մարտի 1–ի գործի մասին
Հայաստանի զինուժը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին. Տոնոյան
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ